Վարժություն 1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ, նուռ։
Վարժություն 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին, Դարերի ձյուն կա նրա կատարին, Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված, Հողմերից ծեծված, արևից կիզված, Եվ անդունդներ կան գագաթներն ի վար Վշտի պես խորունկ, ցավի պես խավար… Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն, Աղբյուրն է խոսում, խայտում է առուն, Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում, Բոսոր կակաչն է հովից ծիծաղում, Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին, Թեկուզ դարերի ձյուն կա կատարին, Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։
Եզակի
Արագած
Սարին
Ձյուն
Կատարին
Արևից
Վշտի
Ցավի
Խավար
արև
գարո՜ւն
Աղբյուրն
Առուն
Բուրմունքը
թևին
զեփյուռն
կակաչն
հովից
Ծաղիկն
Ժայռին
քարին
ձյուն
կատարին
վշտի
խավար
Հոգնակի
Դարերի
Ժայռեր
Շանթերից
Հողմերից
Անդունդներ
Գագաթներն
Լանջերին
Դարերի
Գագաթներն
Անդունդներ
Արևից, Ձյուն, գարո՜ւն
Գարնանը ձյունն արևից հալչեց։
Ժայռեր, Գագաթներ, Անդունդ
Ժայռերի գագաթներից անմոռանալի տեսարն էր բացվում դեպի անդունդը։
Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյու
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակավարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ
Оставьте комментарий