Լոռեցի Սաքոն (Վերլուծություն)

Մարդիկ ապրում են իրենց ներքին աշխարհում, և արտաքինը ընկալում են յուրովի։ Բազմաթիվ մտքեր և էմոցիաներ կարող են փոխել այդ ընկալումները։ Դատարկությունն ավելի հեշտ է լցվում սեփական մտքերով և վախերով։ Լոռեցի Սաքոյի դեպքում այդ դատարկության դերը տանում են լռությունը, մենակությունը և մթությթյունը։ Այս վերլուծությունը մի ստեղծագործության մասին է, որը վերաբերվում է կարծես բոլորիս հանդիպած փարձի երևույթին, սակայն Թումանյանի հիանալի նկարագրությունների շնորհիվ վերածվել է լավագույն ստեղծագործություններից մեկին։ Հիմնական բովանդակությունը եթե շատ կարճ ասենք Սաքոյի մասին է, ով իր ներշնչանքներից խելագարվում է։ Ինչպես ասացի դրա վրա հսկայական ազդեցություն է ունենում միջավայրի դատարկությունը։ Ինձ մոտ մտադրություն էր առաջացել Լոռեցի Սաքոն վերածել ֆիլմի սցենարի, սակայն դրանում առաջանում էին բազմաթիվ հարցեր, որոնք միայն ընդգծում են Թումանյանի մեծությունը։ Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ ֆիլմի սցենարը պահանջում է հստակություն, որպեսցի հնարավոր լինի նկարել, և Լոռեցի Սաքո ստեղծագործության գործուղությունները հստակեցված ցույց տալու դեպքում այն նմանվում է անիմաստ սարսափ ժանրի հերթական պատմվածքի, որում տարբեր բաներ ազդում են գլխավոր հերոսի էմոցիոնալ կարգավիճակի վրա և ընդհանուր առմամբ այդքանը։ Թե կոնկրետ ինչ պատկերներ է տեսնում Սաքոն այդքան էական չի, ընդհանուր սկզբունքը նույնն է, և յուրաքանչյուր մարդ տեսնում է իր սեփական աշխարհի պատկերներ։ Արժե նշել, որ ներշնչանքը կարող է ազդել ինչպես բացասական այնպես էլ դրական, պարզապես այս դեպքում ներկայացված է բացասական ներշնչանքի բացասական ազդեցությունը։ Բացի այդ ֆիզիկական ուժը կապ չունի հոգեբանական դիմադրության հետ, Սաքոն ֆիզիկապես բավականին ուժեղ հովիվ էր, սակայն իրադարձությունները ցույց են տալիս նրա զգալի հոգեբանական թուլությունը։ Հիմնականում լավ ստեղծագործություններում ուղիղ խրատներ չեն տրվում, պարզապես ցույց է տրվում իրավիճակ, որից արդեն ընթերցողն է որոշում լավն ու վատը, սա նման ստեղծագործություններից է։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы