Փետրվար ամսվա հաշվետվություն

Այս ամից սկվեց նոր կիսամյակը և խուբը բավականին փոփոխությունների ենթարկվեց, այդ պատճառով այս ամիս սկսեցինք ուսումնասիրել պատկերը շարժելու գեղեցիկ արվեստը ամենասկզբից, սակայն նոր մոտեցմամբ։ Նախորդ կիսամյակ հիմնականում աշխատում էինք stop motion տեխնոլոգիայով, սակայն փորձից ելնելով հասկացանք, որ դա սկսնակների համար բարդ է, և այս ամիս ավելի շատ աշխատեցինք ապլիկացիոն եղանակով, որը ես համարում եմ մուլտֆիլմեր ստեղծելու ամենահեշտ տեխնոլոգիան, այն, կարելի ասել, ընդհանուր սկզբունքով stop motion — ի տեսակի մաս է կազմում, սակայն լրացուցիչ հարմարանքների և համակարգչային խորացված մշակման անհրաժեշտություն չունի։

Առաջին դասերին կրկին անդրադարձանք անիմացիայի կառուցվածքին, և սովորողները ստեղծեցին պարզագույն նկարչական անիմացիաներ՝ ընդհանուր սկզբունքն ավելի լավ հասկանալու համար։

Ամսվա աշխատանքների հիմնական մասը կենտրոնացված էին կարճ ապլիկացիոն անիմացիայի ստեղծման վրա։ Որոշ ժամանակ տևեց նախապատրաստումը, որի ժամանակ աշխատանքի բաժանումով ստեղծեցինք նկարչական անիմացիոն դետալներ, որոնք մի դասի ընթացքում օգտագործեցինք ապլիկացիոն եղանակով անիմացիան ստանալու համար։ Կարելի է ասել համադրեցինք նկարչական և ապլիկացիոն անիմացիայի ստեղծման տեխնոլոգիաները։

Ամսվա վերջին դասերին դիտեցինք Յուրի Նորշտեյնի «Ёжик в тумане» և Ալեքսանդր Պետրովի «Старик и море» աշխարհահրչակ մուլտֆիլմերը:

Հղումներ սովորողների բլոգներից՝

Նարեկ Ալեքյան

Արեգ Սողոյան

Ալեքսանդր Հովհաննիսյան

Նարեկ Քեշիշյան

Ալիկ Կարապետյան

Մենուա Հովասափյան

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы