Դատական իշխանություն

Դատական իշխանությունը Հայաստանում անկախ կառույց է որի նպատակը մարդկանց իրավունքների պահպանումն ու վերականգնումն է։ Դարական իշխանության գործունեությունը բացարձակ անկախ է, նրա վրա չեն կարող ազդել օրենսդիր և գործադիր մարմինները։ Դատարանի կայացրած որոշումը օրենք է բոլորի համար։ Դատարանը բոլորովին անկախ և ինքնուրույն է իր գործողության մեջ, սակայն դա չի նշանակում, որ պետական այլ կառույցների որոշումները չեն ազդում նրա վրա, դատարանի իրականացրած դատավճիռը պետք է իրականացված լինի օրենքների հիման վրա, որոնք որոշվում են օրենսդիր կառույցների կողմից։ Դատական իշխանությունը պետության մի մաս է կազմում, և նրա կայացրած որոշումները պետության անունից են բխում։ Դատական իշխանությունը պետության բոլոր դատարաններին համախմբող կառույցն է։ Հայաստանի ընդհանուր դատական համակարգը բաժանվում է երկու ենթահամակարգերի՝ Սահմանադրական դատարան և Ընդհանուր իրավասության դատարաններ։ Սահմանադրական դատարանը հետևում է, թե արդյոք տվյալ օրենքը չի հակասում սահմանադրությանը։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы