Հայդուկական շարժում

Հայդուկային կամ Ֆիդայական շարժումը մեծ դեր ունեցավ Արևմտյան Հայաստանի ազգային-ազատագրական հարցում։ Այն սկսվել է 19-րդ դարի 80-ական թվականների կեսերից։ Հայդուկ բառը հունգարերենինց թարգմանած նշանակում է պարտիզան, իսկ ֆիդայի արաբերեն բառ է, և նշանակում է անձնազոհ, որը նույնպես բնորոշ է հայ ֆիդայիններին, նրանք ամեն բան թողած իրենց անձը զոհաբերիել են հայրենիքին։

Վրիժառու հայդուկի զենքն անհրաժեշտության դեպքում ուղղվում էր նաև հայ մատնիչների դեմ: Չհանդուրժելով լլկանքները՝ հայ գյուղացին մի որևէ քուրդ աղա կամ թուրք ոստիկան սպանելուց հետո թողնում էր տուն, տեղ, ընտանիք և բարձրանում լեռները: Երբեմն՝ մենակ, երբեմն՝ խմբով, կապ պահպանելով շրջակա հայկական գյուղերի հետ, հայդուկներն ապաստանում էին լեռներում: Նրանք անսպասելի հարձակվում էին կառավարական զորքերի, քուրդ հրոսակախմբերի կամ հարկահանների վրա: Հայդուկային խմբերն առաջնորդվում էին չգրված օրենքներով, այնտեղ տիրում էր երկաթյա կարգապահություն:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы