Հայաստանը, որպես հնագույն երկրներից մեկը, ունի զարգացած և հագեցած պատմություն և ինքնություն։ Սակայն որքանով մեզ հայտնի է ամբողջ պատմության ընթացքում դժվարություններ են առաջացել Հայ ինքնությունը պահելու հետ, և առաջացել է <<հայկական հարց>> արտահայտությունը, որը նույնքան հին է, որքան Հայաստանը։ Չնայած այդ հարցի հնության, այն առաջին անգամ միջազգայինացվել է Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերով։ Ընդհանրապես հաճախ հայկական հարցը նույնացնում են պետության գոյության հետ, սակայն այդ արտահայտությունն ավելի շատ կապ ունի Հայ ազգի ինքնության պահպանման հետ՝ այն բանի, որը Հային առանձնացնում է բոլոր մնացած ազգերից։ ԵՎ բնականաբար այդ հսկայական հասկացության մեջ մտնում են նաև այն բոլոր տարածքային խնդիրները, որոնց սովորաբար վերագրում են հայկական հարցը։ Գոյություն ունի նաև <<արևելյան հարց>> հասկացությունը, և ընդունված է համարել, որ հայկական հարցը նրա մի մաս է կազմում, քանզի <<արևելյան հարցը>> վերաբերվում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող երկրների անկախության վերականգմանը, իսկ <<հայկական հարցը>> վերաբերվում է միայն Հայաստանին։ Կարծում եմ ավելի ճիշտ կլինի ասել <<հայկական հարց>>-ի մի փոքր հատվածի լուծման մասին անդրադարձվում էր <<արևելյան հարցում>>։ Հայկական հարցը ծագել է անհիշելի ժամանակներից և շարունակվում է մինչ օրս։ Հայաստանը իր պատմության ընթացքում բազմաթիվ դժվարությունների է հանդիպել, և յուրաքանչյուր դժվարություն ավելի է սրել այդ խնդիրը։ Սակայն մեր մշակույթը ամեն բարդ դրության ժամանակ ինքնությունը պահելու և անկախությունը վերականգնելու բանալին է եղել։
Оставьте комментарий