Այս տարի ուսումնական երկրորդ շրջանում այցելեցի Սամվել Թամազյանի ջոկատ։ Ճամբարն անցավ հագեցած և հետաքրքիր։ Մեր ջոկատը ընդհանուր հիմնական նախագիծ ուներ՝ <<Անիմացիա>> թեմայով, և մենք դիտեցինք բազմաթիվ մուլտֆիլմեր, մասնավորապես հայկական։ Բացի այդ ընդհանուր նախագծից աշխատեցինք նաև այլ նախագծերի վրա, օրինակ, ընկեր Մարգարիտի հետ համագործակցելով, մտածում ենք կարճամետրաժ ֆիլմ նկարել Վիլիամ Սարոյանի «Առակ իններորդ» ստեղծագործության վերաբերյալ, չնայած այդ նախագծի ժամկետը որոշվեց երկարացնել ճամբարի ընթացքում չհասցնելու պատճառով, միևնույն է հետաքրքիր էր աշխատել այդ խմբով։ Ունեցանք նաև խոհանոցային նախագիծ, որի ժամանակ մեզ միացավ նաև ընկեր Գոհարը և պատրաստեցինք Փախլավա, Լազանյա, Ցեզր և Մոխիտո։ Այդ նախագծի տեսալուսաբանումն արեցի ես, մի փոքր ստեղծագործական մոտեցմամբ։
Ճամբարի ընթացքում բացի մեր հիմնական գործունեությունից մասնակցեցի Դիջիթեքին պատրաստելով դասընթացներ VFX — ի վերաբերյալ, բոլոր նրանց համար ով հետաքրքրված է, թե ինչպես են ստեղծում ֆիլմերի հատուկ էֆեկտները կարող է նայել այստեղ։ Նույն ճամբարի ընթացքում տեղի ունեցավ մեր Մեդիաուրբաթներից մեկը, որի փորձերի ժամանակ սովորեցի իմ ամենասիրած պարերից մեկը՝ Յարխուշտան։ Նաև մասնակցեցի Սահադաշտի և Բնակավայր Առանց Պատնեշների նախագծի վերաբերյալ քայլքին։ Նաև տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ: Իսկ ազատ ժամանակը հիմնականում տրամադրում էինք միասնական խաղերին։ Կարծում եմ ընդհանուր առմամբ կարելի է ճամբարային ամփոփումը այսքանով եզրափակել, իսկ ավելի մանրամասները որոշ բաների վերաբերյալ կարող եք փնտրել առանձին նյութերի տեսքով։
Оставьте комментарий