Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ

Կոռուպցիան որոշակի շահի դիմաց ցանկացած անօրինական (կամ որոշ դեպքերում օրինական) գործողություն կատարելն է, և դրդելն է, որ ուրիշ անձը կատարի նման քայելր։ Կարճ ասած կաշառելը և կաշառք վերձնելը տիպիկ կոռուպցիայի օրինակներ են, սակայն կոռուպցիան կարող է լինել ոչ միայն փողի տեսքով։ Ընդհանուր առմամբ կոռուպթիայի սահմանումները տարբեր երկրներում տարբեր են, սակայն հիմնականում անօրինական գործողութունը կարող է համարվել կոռուպցիա, միայն եթե պավիրվել է մեկ այլ անձի կողմից որոշակի վճարի դիմաց։ Կողմնապահությունը նույնպես կարող է համարվել կոռուպցիա, օրինակ երբ բարեկամական կապերի միջոցով վատ աշխատողն ընդունվում է աշխատանքի, պահանջվածից ցածր հմտություններով։ Այդ պատճառով գոյություն ունի օրենք, ըստ որի որևիցե հիմնարիկի ղեկավարի ենթակայության տակ իրավունք չունեն աշխատել նրա բարեկամները, որպեսզի կողմնապահություն չլինի։

Կոռուպցիան լինում է 3 տեսակի՝ հանրային հատվածի, մասնավոր հատվածի և քաղաքական հատվածի։ Հանրային հատվածի կոռուպցիան առաջանում է, երբ որևիցե հիմնարկի ներկայացուցիչ՝ որի գործունեությունը վերահսկվում է հանրային բաժնի կողմից, իր հնարավորությունների շրջանակում կատարում է հակաօրինական գործողություն, մասնավոր կոռուպցիայի դեպքում գործողությունը կատարվում է մասնավոր կառույցում, որը չի վերահսկվում և ունի իր սեփական ֆինանսական միջոցները, իսկ քաղաքական կոռուպցիան, արդեն ինչպես բառը հուշում է, կատարվում է քաղաքական որոշումներ կայացնող անձանց հետ, երբ նա չարաշահելով իր դիրքը կատարում է որոշումներ որոնք դեմ են օրենքին։ Մարդկանց մոտ երբեմն օգտագործվում է <<վերևների>> և <<ներքևների>> կոռուպցիա արտահայտությունները։ <<վերևների>> կոռուպցիան անվանում են բարձր խավի կաշառակերությանը, իսկ <<ներքևների>>նը միջին և ցածր խավերի։ Կոռուպցիան ունի աճելու հատկություն, և փոքր կաշառքը կարող է հասնել մինչև իսկ պետական մակարդակ գումարի ավելացումով։ Դա սովորաբար տեղի է ունենում երբ մի մարդ կաշառում է որևիցե աշխատողի, որն էլ իր հերթին կաշառում է նրան վերահսկող ներկայացուցչին, որ իրեն չմատնի, և այլն։

Ինչ որ վերաբերվում է Հայստանում տեղի ունեցող կոռուպցիային, չեմ կարծում որ կլինի շատ հստակ պատասխան տալ, սակայն ինչքանով որ տեղեկացվծ եմ Հայաստանում կոռուպցիան ավելի հաճախ լինում է առանց օրենքի խաղտման։ Այսինքն ամենից հաճախ կաշառքները արվում են մի գործողություն կատարելու համար, որը գումար չի պահանջում։ Անօրինական կոռուպցիան Հայաստանում զգալիորեն քիչ է, համենայնդեպս հիմա։ Իսկ երբ կոռուպցիան անօրինական հետևանքներ չի ունենում այն դժվար է բացահայտել, կամ ապացուցել։ Այդ կոռուպցիայի տեսակի տարբերությունը օրինական գործարքներից բավականին նուրբ է, որովհետև փաստացի  երկու դեպքում էլ գումարի դիմաց կատարվում է որոշակի սպասարկում, տարբերությունը միայն այն է, որ կոռուպցիայի դեպքում օրենքով չի նախատեսվում տվյալ սպասարկումը կատարելու համար վարձավճար, և ստացվում է, որ աշխատողն իր պարտականությունները մասամբ է կատարում։ Նման գործողություն կարող է լինել նաև օրենքով սահմանված, այսինքն հենց օրենքը կարող է ասել, թե ինչ-որ գործողություն՝ օրինակ ավելի արագ, կատարելու համար պահանջվում է համապատասխան գումար։ Սակայն դա ինչքանով կարելի է համարել կոռուպցիա այդքան էլ հստակ չէ։ Կարծում եմ եթե վերցնենք հենց այդ օրինակը, որ որոշակի դրամի դիմաց ավելի շուտ է կատարվում սպասարկումը, այն ավելի շատ նման է կոռուպցիայի՝ եթե տվյալ գործողությունը ավելի շուտ անելու համար որոշ չափով ավելի շատ աշխատանք չի կատարվում, հակառակ դեպքում ստացվում է, որ վարձավճարը ստացվում է առանց որևիցե լրացուցիչ սպասարկման։ Ինչպես տեսնում եք եթե անօրինական կոռուպցիայի դեպքում ամեն ինչ պարզ է, ապա այս դեպքում կարող է բավական խճճված լինել, սակայն դա չի նշանակում, որ օրենքի սահմաններում կատարված կոռուպցիան բացարձակ չի համարվում կաշառք, և չի խանգարում օրիենքի տարածմանը։

Կոռուպցիայի դեմ պայքարի տարբեր ձևեր կարող են լինել, սակայն դրանցից ոչ մեկը լիարժեք չի բացառում երկրում տեղի ունեցող կոռուպցիոն գործողությունները։ Կարծում եմ հիմնական պայքարի ձևերից է պաշտոններում նշանակել վստահելի և վերապատրաստված մարդկանց, ովքեր պարզապես չեն տրվի կաշառքի գրավչությանը։ Ոչ պակաս կարևոր է նաև դեռ դպրոցական տարիքից բոլորին ծանոթացնել կոռուպցիա թեմային, և ուղղորդել, որպեսզի ապագա սերունդը չտա և չվերձնի կաշառք։ Բացի այդ օրենքներից տեղեկացված լինելը նույնպես կարող է զգալի քչացնել օրինական կաշառակերության քանակը, քանզի եթե մարդիկ իմանան, որ համապատասխան գործողության համար օրենքով սահմանված գումար չի պահանջվում, նրանք կարող են հակաճառել և չեն խաբվի անօրինական գումարի պահանջին։ Որոշ ավելի նեղ ոլորտներում կարող է օգնել աշխատավարձի բարձրեցումը, որովհետև որոշ մասնագետների համար չափազանց ցածր աշխատավարձի պատճառով կորող է բավարար դրամ վաստակելու միակ ամենահասանելի ձևը լինել կոռուպցիան։ Չնայած սովորաբար աշխատավարձի բարձրացումը շատ չի փոխում հին սովորություններն ու գայթակղությունները, սակայն թոյլ չի տալիս պատճառաբանել ցածր աշխատավարձը։ Կան մի շարգ կառույցներ, որոնք զբաղվում են կոռուպցիայի բացահայտմամբ։ Ամենա աչքի ընկնող կազմակերպություններից է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային կառույցը որի գրասենյակներից մեկը մենք այցելեցինք 2024թ․ — ի ամառային ճամբարին ընկեր Հերմինեի ջոկատով Նունե Այդինյանի հետ համագործակցությամբ։ Նրանց հետ հանդիպում տեղի ունեցավ նաև դեկտեմբերի 6 – ին արդեն կրթահամալիրում, որին ես չմասնակցեցի անհարմար գրաֆիկի պատճառով։

Իհարկե կարելի է ավելի խորանալ այս թեմայում, սակայն կարծում եմ կարելի է այսքանով սահմանափակվել։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы