Մխիթար Սեբաստացի

1676թ․ — ին Պետրոսն ու Շահրիստանը ունեցան փոքրիկ Մխիթարին, ավելի ճիշտ նրան իրական անունը Մանուկ էր, որը հետագայում նա կդարձնի Մխիթար։

Վաղ շրջան

Մանկուց Մանուկը ուզում էր գնալ հոգևորականի ճանապարհով, սակայն նրա ծնողները դեմ էին, նրանք ուզում էին, որ նա շարունակի իրենց առևտրական գործունեությունը։ Մանուկը ստանում էՍուրբ_Նշան_վանք_(Սեբաստիա) լավ կրթություն, որը նույնպես նպաստում է նրա ձգտմանը։ Մի անգամ նա իր ընկերոջ հետ փախնում է լեռներ ապրելու, որպես ճգնավոր։ Շուտով նրանց ծնողները գտնում են են երեխաներին, սակայն այդպես էլ չեն փոխում իրենց որոշումը։ Մանուկը հաճախ այցելում էր հարևանությամբ բնակվող մի կնոջ՝ իր երկու դուստրերի հետ, ովքեր ապրում էին վանականի կյանքով։ Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին։ Երբ Մանուկը կարողանում է ծնողներին համոզել, որ թույլ տան իրեն վանական դառնալ, 1685-1691թթ. նա ընդունվում է Սեբաստիայի Սբ. Նշան Վանք, որտեղ օծվում է որպես սարկավագ՝ Մխիթար անունով։

Մխիթարյան Միաբանության հիմնում

1692թ. Մխիթարն այցելում է Սբ. Էջմիածին, հետո անցնում Սևանա կղզի, ուր նրան երևում է Sevan-peninsulaԱստվածամոր տեսիլքը։ Սակայն համարելով, որ առաքելական եկեղեցին չի բավարարում իր իմացական ձգտումները, նա դավանափոխ է լինում՝ միանալով Հռոմի կաթոլիկ եկեղեցուն։ Դա հիմնական պատճառներից մեկն է դառնում, որ Մխիթարն իր հիմնական գործունեությունը կատարում է արտասահմանում, հակառակ դեպքում հայկական եկեղեցին և Պարսկաստանը՝ որի տիրապետության տակ էր գտնվում այդ ժամանակ Արևելյան Հայաստանը, կարող էին խանգարել նրա հայագիտական գործուներությանը։ Արդյունքում նա իր Մխիթարյան Միաբանությունը հիմնում է Վենետիկի Սբ․ Ղազար կղզում։

Մխիթարյան Միաբանություն

Մխիթար Սեբաստացու հիմնած միաբանությունը զբաղվում է հայագիտական գործունեությամբ, և ինչ-որ չափով կա մինչ այսօր։ Այնտեղ են գրվել բազմաթիվ ձեռագրեր,  իսկ 1513-ին լույս են0 տեսել Գրիգոր Նարեկացու <<Մատյան ողբերգության>> հատվածները։ Մինչ Սբ․ Ղազար կղզին, Մխիթարյան միաբանությունը գտնվել է վենետիկապատկան Մորեա թերակղզում, իսկ մինչ այդ Կ․ Պոլսում։ Ըստ երևույթի տեղափոխվելու պատճառներից մեկը եղել է Օսմանյան կայսրության արձագանքը հայագիտական գործունեությունների նկատմամբ։ Բացի այդ Մխիթարյան Միաբանությունը կարող էր տեղակայված լինել Սևանա կղզում՝ որտեղ Մխիթարը տեսել էր Աստվածամոր տեսիլքը։ Սակայն հավանաբար նրա հաջողությունների պատճառներից մեկը Սբ․ Ղազար կղզում տեղակայվելն է։ XIX դ. սկզբին, երբ Ֆրանսիան վերացրել էր
իր տիրապետության ներքո գտնվող բոլոր կրոնական միաբանությունները, Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I Բոնապարտը 1810 թվականի օգոստոսի 17-ի հրովարտակով Ս. Ղազարի հայկական միաբանությունը ճանաչվել է գիտական հաստատություն՝ «Հայկական ակադեմիա» պատվավոր
տիտղոսով:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы