Հավես, հետարքրքիր և ամենալավը մշակույթ տարածող ճամբորդություն դեպի Գյումրի

Արկածները սկսվեցին ամենասկզբից։ Նոր էինք շարժվել, երբ ավտոբուսի բեռնախցիկը բացվեց, ավտոբուսը կանգ առավ, և վարորդը փակեց բեռնախցիկը։ Որոշ ժամանակ անց նորից բեռնախցիկը բացվեց, վարորդը նորից կանգնեց, և փակեց այն, և այդպես մոտ չորս անգամ😂։ Ճանապարհին ես ընկերացա Էրիկայի, և Մարիի հետ։ Մենք կանգ առանք Դաշտադեմի ամրոցում, ընդմիջում արեցինք, նկարվեցինք, և շրջեցինք ամրոցով․․․

Մեր երկրորդ կանգառը եկեղեցում էր, որտեղ մենք երգեցինք, որից հետո ուղևորվեցինք Գյումրի։ Ես, Մարին, Էմման և Էրիկան նույն սենյակում տեղավորվեցինք։ Հյուրանոցում տեղավորվելուց հետո, մենք սկսեցինք պատրաստել ճաշը, իսկ ճաշից  հետո գնացինք պարատուն իրականացնելու։ Ցավոք գրեթե ոչ-ոք մեզ չմիացավ, հետո էլ սկսվեց անձրև, որը դարձավ ձյուն, իսկ ձյունը կարկուտ։

Մենք որոշեցինք պարատունը իրականացնել հաջորդ օրը։ Երբ կարկուտը վերջացավ, մենք գնացինք Սև բերդ։ Այնտեղ մենք բարձրացանք Մայր Հայաստանի արձանի մոտ և այնտեղ պարեցինք Փափուռի, իսկ հետո իջանք և այնտեղ էլ պարեցինք Իշխանաց պարը։

Նաև մենք գնացինք շատրվանների մոտ ու ևս մեկ անգամ լուսանկարվեցինք։

Ես և Էրիկան անընդհատ գնում էին սենյակից սենյակ․․․

Երեկոյան ուզում էինք Հարրի Փոթեր նայել , բայց միայն մեր սենյակի հեռուստացույցն ուներ YouTube ծրագիրը, դժբախտաբար մեր մոտի YouTube-ը չէր աշխատում։ Բայց Հարրի Փոթերի ֆիլմը նայելու փոխարեն մենք խաղեր խաղացինք․․․։ Հետո էլ գնացինք սենյակներով քնելու։ Ես մի քիչ գիրք կարդացի, որից հետո բոլորս մտածեցինք քնել։ Մարին զարթուցիչ դրեց ժամը վեցին։ Առավոտյան ես արթնացա ըստ իմ հիշելու հինգանց հիսունյոթ, և սկսեցի սպասել, թե երբ կզանգի Մարիի զարթուցիչը։ Մութ-մութ էր, ես և Մարին հագնվեցինք, և մի քիչ ունո խաղացինք, որը բերել էր ընկեր Մերին։ Հետո, երբ լույսը բացվեց, մենք գնացինք խոհանոց։ Քիչ անց եկավ վարորդը, մենք մի քիչ զրուցեցինք, հետո եկավ Մհերը, և մենք նորից ունո խաղացինք։ Դրանից հետո մենք դարակից գտանք խաղաքարտեր և Մարին սկսեց գուշակություններ անել։ Հետո մնացածն էլ արթնացան։ Մենք նախաճաշեցինք և հավաքվեցինք, որպեսզի գնանք։

Սկզբում գնացինք թանգարան

, իսկ հետո Սև բերդ այնդեղ իրականացրեցինք պարատուն։

Իսկ հետո ուղևորվեցինք դեպի Վարդանանց հրապարակ պարատուն անելու(Ապարանի Քոչարին տարածելու)։ Պարատունը հրաշալի անցավ, ահավոր շատ մարդիկ եկան․․․

Հետո մենք գնացինք զբոսնելու։

Ճանապարհին ուզեցինք մտնել եկեղեցի, բայց դուռը փակ էր, մենք արդեն ուզում էինք գնալ բայց տեսանք, որ հետևի դռնից մարդիկ են դուրս գալիս։ Մհերը, կամ Լևոնը բացեց դուռը, բայց հետո փակեց, պարզվեց ինչ-որ թաղում էր․․․

Հետո գնացինք Գյումրիկների խանութը, որտեղից իմացանք, թե ոնց են ստեղծել Գյումրիկներին․․․

Վերջում էլ գնացինք Վառեմ Մարեմ, նայեցինք պատշգամբը և մտանք ԹՈՒՄՈ-յի դիմացի այգին, որտեղ հարսանեկան ֆոտոսեսիա էր։

Այդ ամենից հետո մենք վերադարձանք ավտոբուս, և գնացինք դեպի Երևան։ Ճանապարհին կանգ առանք Արուճի քարավանատունում, այնտեղ հաց կերանք և գնացինք Երևան․․․

Իհարկե ես ձեզ ամենը չպատմեցի, բայց երկնքից երեք խնձոր ընկավ, մեկն ճամփորդապատում գրողներին, մեկն կարդացողներին, մեկնել եկողներին։🍏🍏🍏

հաջողություն

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы