Թե ինչպես վերծանեցինք Ապարանի Քոչարին

Մենք կինետոգրաֆիայի խնբով Սրբուհի Լիսիցյանի առաջին հատորից վերծանել և գրառել ենք Ապարանի քոչարի պարը։ Մենք հատ առ հատ կարդում էինք և վերծանում պարի շարժումները։ Ժամանակ առ ժամանակ մենք մշակու էինք Ապարանի Քոչարին և բացահայտում նոր շարժումներ։ Վերծանման ընթացքում մենք նաև գրառում էինք պարը։ Ինձ այդ գործընթացը շատ դուր եկավ, ինձ շատ էր դուր գալիս գծել այդ կաքավագրերը։ Ես փորձում էի հնարավորինս քիչ բացակայել, քանի-որ, ինչպես ասացի, ինձ շատ է դուր գալիս գրառման և վերծանման ընթացքը, բայց մի քանի անգամ եղել էր, որ բացակայել եմ։ Ամեն օր մենք փորձում էինք պարը, և պատրաստվում ներկայացնել այն։ Երբ վերջապես եկավ այն օրը, երբ պետք է ներկայացնեինք պարը։ Մենք հագանք մեր սպիտակ շապիկները, որոնց վրա ընկեր Արմենուհին նկարել էր կինետոգրաֆիյաի գրառման նշաններ<<կաքավագրեր>>, իսկ շապիկի ետևում կրված էր <<Կինետոգրաֆ>>։ Իսկ երաժիշտների շապիկների վրա նոտաներ էին և գրված էր <<Երաժիշտ>>։ Ելույթը տեղի ունեցավ Համերգասրահում։ Ես մի քիչ անհանգստացած էի, քանի որ առաջին անգամ էի խոսելու այսքան մարդկանց մոտ, բայց ամեն ինչ լավ անցավ, չհաշված ինտերնետը։ Մենք խոսեցինք, որից հետո պարեցինք մեր վերծանած պարը <<Ապարանի Քոչարին>>, որից հետո էլ հանդիսատեսներին նույնպես սովորեցրեցինք պարել <<Ապարանի Քոչարի>>։ Ամեն ինչ շատ հետարքրքիր անցավ, և լավ։ 

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы