Նոր Զելանդիան ամենազարգացած, Էկելոգիական շահերը հետապնդող երկրներից է։ Այնտեղ մեծ նշանակություն ունի երկրի էկոլոգիական դրությունը, դրան նաև նպաստում է Նոր Զելանդիայի աշխարհագրական դիրքը, այն օվկիանոսով առանձնացած է մայրցամաքներից և ունի յուրօրինակ կենդանական և բուսական աշխարհ։ Էկոլոգիական հարցը Նոր Զելանդիայում պետական հիմնական հարցերից է։ Այնտեղ կան էնդեմիկ բույսեր և կենդանիներ, կուսական անտառներ, գեյզեռներ, հրաբուխներ, ջրվեժներ, լճեր, սառցադաշտեր, լողափեր, կանաչ մարգագետիններ։ Նոր Զելանդիան հիմնականում գտնվում է մերձարևադարձային և բարեխառն կլիմայական գոտիներում, ինչը նույնպես նպաստում է կենդանական և բուսական բազմազանությանը։ Ընդհանուր առմամբ երկիրը բաղկացած է երկու մասից՝ հյուսիսային և հարավային կղզիներից, և գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում՝ հասարակածից ներքև, բավականին մոտ է Անտարկտիդային, այդ պատճառով հարավային մասերում նույնիսկ կարելի է տեսնել պինգվիններ։ Այնտեղ էկոտուրիզմը բավականին մեծ տարածում ունի, սակայն երկիրն այցելելու միակ ամենամեծ արգելքներից է մեծ հեռավորությունը մյուս մայրցամաքներից (հիմնական ճանապարհներն
անցնում են Չինաստանով և Ավստրալիյաով), դա նաև պատճառ է հանդիսանում տոմսերի թանկարժեքության, ինչը բնականաբար բացասական է ազդում ծավալուն տուրիզմի վրա։ Այսպիսով Նոր Զելանդիան համարվում է էկոլոգիապես ամենամաքուր, ապահով երկրներից, որտեղ պետական մակարդակով կարևորում են էկոլոգիան։ Երկրում շատ են ազգային այգիները, արգելոցները, ինչպես նաև Հոբիթոն կոչվող արհեստական գյուղակը, որը ստեղծվել էր 2000-ականների սկզբում՝ հատուկ <<Մատանիների տիրակալը>> հանրահռչակ ֆիլմի համար։ Վերջինս կտրուկ բարձրացրել է երկիր այցելությունների քանակը։
Նոր Զելանդիայի էկոտուրիզմը
Оставьте комментарий