1. Ի՞նչ է իրավունքի նորմը։
Իրավունքի նորմը անձի համապատասխան իրավիճակում իրեն պահելու օրենք է, որը ներառում է դրա խախտման դեպքում կիրառվող պատժամիջոց։
2. Որո՞նք են իրավունքի նորմի հատկանիշները։
- Սահմանվում են հանրային իրավասու մարմինների կողմից,
- Ունեն օժտող-պարտադրող բնույթ,
- Կենսագործումը երաշխավորված է պետական հարկադրանքով,
- Ձև ունեցող որոշակի վարքագծի կանոններ են,
- Վարքագծի համապարտադիր-ընդհանուր կանոններ են։
3. Ի՞նչ է նշանակում «իրավունքի նորմերն ունեն օժտող-պարտադրող բնույթ»:
«իրավունքի նորմերն ունեն օժտող-պարտադրող բնույթ» արտահայտությունը կարելի է մեկնաբանել այնպես, որ իրավական նորմը վերաբերվում է բոլորին և ենթակա չէ փոփոխության հասարակության կողմից, այն ունի պարտադիր բնույթ բոլորի համար։
4. Ի՞նչ կառուցվածք ունի իրավունքի նորմը։
Իրավական նորմը բաղկացած է երեք մասից՝ հիպոթեզ, դիսպոզիցիա և սանկցիա։
- Հիպոթեզը նկարագրում է այն իրավիճակը, որին վերաբերվում է տվյալ կետը։
- Դիսպոզիցիան նշում է մարդու իրավունքներն ու պարտականությունները տվյալ իրավիճակում։
- Սանկցիայում նշված է պատժամիջոցը, որը նախատեսվում է կիրառել տվյալ օրենքը խախտելու դեպքում։
5. Ո՞րն է դիսպոզիցիայի դերն իրավունքի նորմի կառուցվածքում։
Ինչպես կրճատ նշեցի նախորդ հարցի պատասխանում, դիսպոզիցիան սահմանում է մարդու իրավունքներն ու պարտականությունները տվյալ հիպոթեզի դեպքում։ Այն իրավական նորմերի ամենահիմնական մասն է կազմում, քանզի ամբողջ օրենքը վերաբերվում է տվյալ դիսպոզիցիայի պայմաններն ապահովելուն։
6. Ի՞նչ է սանկցիան, և ո՞րն է նրա դերն իրավունքի նորմի կառուցվածքում։
Սանկցիան օրենքի խախտման դեպքում կիրառվող պատժամիջոցն է։ Այն կիրառվում է համապատասխան հիպոթեզի ժամանակ դիսպոզիցիայի խախտման դեպքում։ Կարող է ներառել ամենատարբեր պատժամիջոցներ՝ տուգանք, ազատազրկում, որոշակի սպասարկումների դադարեցում, իրավունքի սահմանափակում, որոշակի տարածքից աքսոր և այլն։
7. Ո՞րն է իրավունքի նորմերի կառուցվածքային տարրերի կապը։
Բնականաբար իրավական նորմերի բոլոր տարրերը կարևոր դեր են տանում, և առանց մեկի մյուսները գործածելի չեն։
Հիպոթեզը ներկայացնում է, թե ընդհանրապես, որ իրավիճակին է վերաբերվում այդ օրենքը, դիսպոզիցիան նշում է, թե հիպոթեզի դեպքում որ մարդն ինչ կարող է անել, ինչ է պարտավոր անել և ինչ է պարտավոր չանել։ Իսկ հիպոթեզի իրավիճակում և դիսպոզիցիայի խախտման դեպքում նախատեսվում է սանկցիա, որպեսզի լրացուցիչ օրենքի կատարման մոտիվներ առաջացնի, և օրենքն ավելի լավ կատարի իր դերը։
8. Ի՞նչն է իրավապահպան և կարգավորիչ նորմերի տարբերությունը։
Իրավապաշտպան նորմերը նախատեսած են մարդու իրավունքները պաշտպանելու համար։ Դրանք պարտադիր ունեն սանկցիա, և նախատեսում են պատիժ, ցանկացած մարդու իրավունքի խախտման դեպքում։
Կարգավորիչ նորմերը սահմանում են մարդու իրավունքները, որոնց խախտման դեպքում իրավապաշտպան նորմերը նախատեսում են պատիժ։
Оставьте комментарий