1․ Ներկայացրե՛ք նոր ժամանակների շեմին Եվրոպայի սոցիալ-տնտեսական կյանքի հիմնական ոլորտներում կատարված փոփոխությունները։
2․ Պարզաբանե՛ք արդյունաբերական քաղաքակրթության առաջացման նախադրյալները
ԵՎրոպայում XVI րդ․ դարում դեռևս մեծամասնությամբ տիրում էր ագրարային համակարգը։ Ժողովրդի հիմնական գործունեությունը կայանում էր գյուղատնտեսության ոլորտում և ձեռքի աշխատանքներում։ Ռենեսանսյան կտրուկ փոփոխություններն ազդեցին նաև ընդհանուր տնտեսական ոլորտների վրա։ Գործարանների, կամ ավելի ճիշտ մանուֆակտուրաների, կառուցման կտրուկ աճը անհրաժեշտություն առաջացրեց մեծ քանակությամբ բանվորների։ Չնայած մեծ քանակությամբ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ գնացին գործարաններում աշխատելու, բանվորի կարգավիճակով, սակայն գյուղատնտեսությունը շարունակում էր մնալ Եվրոպայի առաջատար տնտեսական ճյուղը, նոր հայտնագործությունները և հարմարությունները սկսեցին օգտագործել նաև այդ ոլորտում։ Օրինակ․ ի հայտ եկավ հողի մշակման եռադաշտային համակարգը, ըստ որի հողը բաժանում էին երեք մասի և մշակում մաս-մաս, թողնելով որ մյուս մասերը հանգստանան՝ ավելի լավ որակ ունենալու համար։ Ընդհանուր առմամբ տնտեսությունը զարգացում ապրեց, մարդկանց՝ աշխատանքի նկատմամբ, դիտակետերը փոխվեցին։ Սակայն կային նաև խնդիրներ, օրինակ բանվորների և գործատերերի միջև, շատ բանվորների դուր չէր գալիս նրանց պայմանները։ Այդ մանուֆակտուրաները ստեղծելու համար անհրաժեշտ էին մեծ կապիտալներ, որոնք սովորաբար ունենում էին առևտրականները, նրանք բազմաթիվ միջոցներ կիրառելով վաստակում էին բավարար քանակությամբ գումար, և հիմնում մանուֆակտուրա, ներգրավվելով բանվորների։ ԵՎրոպայում կարևոր փոփոխություններ տեղի ունեցան XV դ․ ի վերջին և XVI դ․ ում։ Անգլիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում ավարտվում են քաղաքական միավորումները, իսկ այլ շրջաններում մասնավորապես Գերմանիայում և Իտալիայում ձևավորվում էին առանձին քաղաքական կենտրոններ։ Ձևավորվեղ թագավորական կառավարման նոր տեսակ՝ բացարձակ միապետություն։
Оставьте комментарий