Սեպտեմբերի 16-20 (Պետական իշխանություն և ինքնիշխանություն)

Առաջադրանք
1․
 Որո՞նք են պետության հատկանիշները։
2․ Ինչպե՞ս է պետությունը կարգավորում հասարակական կյանքը։
3․ Որո՞նք են պետական իշխանության հատկանիշները։
4․ Որո՞նք են պետության ինքնիշխան իրավունքները

96243971_1701653059984429_6956235861323153408_n-removebg-previewՑանկացած պետություն նախ և առաջ պետք է ունենա տարածք և ժողովուրդ, այդ հատկանիշները պետության կարևորագույն մասն են, քանզի ամեն քաղաքական գործուներություն գործ է ունենում տարածքների և հասարակության հետ։ Ապա ընհանուր համակարգը ձևավորելու համար պետությանն անհրաժեշտ է իր կարևորագույն փաստաթուղթը՝ սահմանադրությունը, որում ներառված են ամենահիմնական և կարևոր օրենքները։ Պետության բնորոշ կարևոր գործոններ են օրինակ՝ սահմանները, դրոշը, գերբը, օրհներգը, կառավարման համակարգը՝ իր ենթաճյուղերով, և այլն։ Սահմանադրությունից բացի տարբեր ոլորտներում արդեն տարածվում են օրենքները, յուրաքանչյուր օրենք զբաղվում է մի հստակեցված ոլորտով, ավելի հեշտ կողմնորոշվելու համար։ Օրենքներից բացի կան նաև ավելի փոքր օրենքի տեսակներ՝ օրենսգրքեր։ Կան մի շարք պետական կառույցներ՝ նախարարություններ, յուրաքանչյուր կառույց զբաղվում է որևէ ոլորտի կարգավորմամբ՝ հետևելով օրենքներին։ Իսկ օրենքները Հայաստանում որոշվում են Ազգային Ժողովի կողմից։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության առաջին հոդվածում գրված է՝

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Օրենքները ստեղծված են որոշակի խնդիրներ կարգավորելու համար։ Դա սովորաբար արվում է պատժի միջոցով։ Սակայն պատիժը կարող է լինել տարբեր ձևի, իսկ թե ինչ պատիժ է անհրաժեշտ տվյալ օրենքը խախտելու համար որոշում է դարատանը։ Սակայն ավելի մեղմ իրավիճակներում պետությունը փորձում է մինչ պատժելը այլ քայլեր ձեռնարկել, օրինակ համոզել։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы