Առաջադրանք
1․ Ի՞նչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը։
2․ Բացատրե՛ք «քաղաքականություն» և «քաղաքագիտություն» տերմինները
3․ Ներկայացրե՛ք քաղաքական համակարգի բաղադրատարրերը
Քաղաքականությունը ուսումնասիրում է երկրի կառավարական ձևերը, և ղեկավարում պետության համակարգը։ Իսկ քաղաքագիտությունը ուսումնասիրում է քաղաքականություն, այդ բառը նշանակում է քաղաքականության մասին գիտություն։ Քաղաքական համակարգը կարող է տարբերվել տարբեր պետություններում՝ կախված սահմանադրությունից, սակայն կան մի շարք ընդհանուր հատկանիշներ։ Նախ և առաջ ցանկացած քաղաքական համակարգ պետք է կիրառվի պետության կողմից, որն անպայման ունի սահմանադրություն՝ քաղաքականության կարևորագույն փաստաթուղթը պետական մաշտաբներով։ Ինչո՞ւ հենց պետական մաշտաբներով, որովհետև գոյություն ունեն օրենքներ, որոնց ենթարկվում են մի շարք պետությունների սահմանդրություններն իրենց հերթին, օրինակ Միացյալ Ազգերի Կազմակերպության՝ ՄԱԿ — ի՝ մարդու իրավունքների փաստաթուղթը։ Բացի նման օրենքներից և սահմանադրությունից քաղաքականությունը գործ է ունենում նաև այլ բազմաթիվ օրենքների և քաղաքական կառույցների հետ, որոնց մեծամասնությունը սովորաբար զբաղվում է օրենքների կիրառմամբ։ Ընդհանուր առմամբ, քաղաքականության գործելու գլխավոր գործիքն է օրենքը, իսկ դրան չենթարկվողներին նախատեսած է համապատասխան պատիժ։
Оставьте комментарий