Վերածնունդը Եվրոպայում

Վերածնունդը Եվրոպայում տեղի է ունեցել XIV — XVII, որի ընթացքում վերանայվեցին համընդհանուր գաղափարները, որոնք ամենից վառ արտահայտվեցին մշակութային բնագավառներում։ Վերածննդյան գործունեությունը սկիզբ է առել Իտալիայից։ Այդ նորFrancesco_Petrarca00 ուղվածության հիմքում էին մարդասիրական գաղափարները, որոնք միավորվեցին մեկ ընդհանուր անվան տակ՝  հումանիզմ, որի հետևորդներին անվանեցին հումանիստներ։ Վերածննդի հիմնադիրների հիմնական գաղափարներն էին մարդկանց համար ստեղծել  նրանց հետարքրքրությունները արտահայտող արվեստ, և վերականգնել մոռացվածը (հունա-հռոմեական ժառանգությունը)։ Վերածննունդը տեղի է ունեցել որոշակի փուլերով, առաջինը կոչվում է <<Վաղ Վերածնունդ>> և տևեց մինչև XV րդ․ դար։ Այդ ժամանակ առաջին հերթին սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել արվեստագետներին, ստեղծվեցին նոր քաղաքներ, որոնցում վերջիններիս պահանջարկն ավելի էր մեծանում և այդպիսով արվեստը ծաղկում էր։ Հիմնական գործունեությունը տեղի էր ունենում հյուսիսային և միջին Իտալիայում, իսկ ավելի հյուսիսային Եվրոպական երկրները իրենց մշակութային կտրուկ փոփոխություններն ապրում են Portrait_of_Niccolò_MachiavelliՎերածննդի մյուս փուլում՝ <<Բարձր>> վերածննդում, կամ որին հաճախ ասում են <<Հյուսիսային>>։ Այդ ժամանակ իրար են միանում Իտալիայի երկու մասերը՝ կազմավորելով ամբողջական պետություն։ Կան մի շարք նշանավոր գործիչներ, որոնք առաջ են տարել վերածննդի մարդասիրական գաղափարները։ Առաջին հումանիստներից է համարվում՝ իտալացի գրող, Ֆրանչեսկո Պետրարկան, նա է հիմք դրել մարդասիրական գաղափարին, և առաջիններից է, որ գրել է լիովին մարդուն նվիրված պոեզիա։ Նրա գաղափարները շարունակում են Ջովաննի Բոկաչչոն և Կոլյուչչո Սալյուտատին։ Նաև բավական աչքի է ընկնում Նիկոլո Մաքիավելլին, որը կողմնակից էր հումանիստական գաղափարներին, սակայն կարծում էր, որ ղեկավարին պետք չէ ենթարկվել բարոյական կանոնների՝ նպատակինleonardo-da-vinchi1 հասնելու համար, և երկիրը ծաղկացնելու համար, նրա հայտնի խոսքերից է՝ <<Նպատակն արդարեցնում է միջոցները>>։ Նաև մեկ այլ անձնավորություն որի մասին ճիշտ չեմ համարի չնշել, հաշվի առնելով նրա մեծ դերը մշակույթի և հայտնագործությունների բնագավառում։ Լեոնարդո Դա Վինչին նույնպես վերածննդի նշանավոր գործիչներից է արվեստի և հայտնագործությունների բնագավառում։ Նա հայտնի է իր նկարներով, ինժիներական լուծումներով, մարդու օրգանիզմի ուսումնասիրությամբ, Եվրոպայում կոյուղու ստեղծմամբ և այլն։

Հայաստանում Վերածննդի ժամանակաշրջանը տեղի է ունեցել շատ ավելի վաղ՝ 5րդ դարում, և պայմանավորվել է նշանավոր Մեսրոպ Մաշտոցի գործունեությամբ, ով վերականգնել է մեր գրերը, որի արդյունքում մեծ ծաղկում է ունեցել Հայ գրականությունը։ Նոր դպրողներ են բացվել, բազմաթիվ գրքեր են թարգմանվել, և ընդհանուր առմամբ, դա հսկայական դեր է ունեցել հայոց մշակույթը պահպանելու համար, քանզի լեզուն հանդիսանում է ազգի կարևորագույն համախմբող գործոններից մեկը։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы