Ինչպես արդեն նշել եմ նախորդ նյությում այս տարի տեղի ունեցավ տեխնոճամբար, որի մասին ես առաջին անգամ իմացա, և ընկեր Հերմինեի խմբի հետ մասնակցեցի։ Այն տեղի ունեցավ Արատեսում, այս տարի ճամբարի հիմնական նպատակը տարվա տեխնոլոգիական առաջընթացները ցուցադրող ցուցադրություն կազմակերպելն էր։ Մեզ միացել էին ևս երկու դպրոցներ իրենց նախագծերով։

Սկզբում ինձ մոտ մտադրություն չկար ներկայացնելու այս տարվա իմ ամենամեծ նախագիծը ծրագրավորման ոլորտից, քանզի այն վերջնական իրագործելու համար անհրաժեշտ են բազմաթիվ մասնագետներ, իսկ իմ գործը կայացել է ողջ համակարգը ներառող կայքի ստեղծման մեջ։ Ի վերջո հենց ցուցադրությունից մի քանի ժամ առաջ ընկեր Հերմինեն համոզեց այն ներկայացնել, և այդպես էլ եղավ։ Ի դեպ ամենակարևորը բաց թղեցի, այդ նախագիծը իրենից ներկայացնում է ֆրիլանսի կայք, որի միջոցով հնարավոր է առցանց աշխատել՝ մեդիապատվերներ կատարելով։ Բայց նաև հաշվի առնենք, որ այդ ցուցադրությունը ընդհանուր եռօրյա ճամբարի ընդամենը երկու ժամն էր կազմում, բացի այդ այնտեղ տեղի ունեցան դասախոսություններ տարբեր նշանավոր մասնագետների կողմից, գիշերները կազմակերպվեցին աստղադիտումներ, այդ ժամերին մոլորակներ երկնքում չէին երևում, որքան էլ Արատեսի երկինքը պարզ է, փոխարենը լավ երևում էր Լուսինը, որոշակի աստղակույտեր, և հաջողվեց նկարել Ծիր Կաթինը:
Երեկոները աստղադիտումներից բացի խարույկ էինք վառում և գեղեցիկ ժամանակ անց կացնում, որոշները կիթառ էին նվագում։ Առաջին գիշերը, երբ ինժեներիայի լաբորատորիայի ընկեր Արմանի ծննդյան օրվան սպասված ժամեր էին մնցել, մենք հայ ազգային պարերն էինք պարում։ Այնտեղ պարզվեց, որ մեր կրտսեր դպրոցից ժամանողներից շատերը բավականին լավ կուբիկ-ռուբիկի են տիրապետում։
Էքսպոցուցահանդեսի ամենամեծ ցուցդրությունը <<Մոնիպուլատոր>>-ն էր՝ մեխանիկական ձեռքը, և այն աչքի էր ընկնում ոչ միայն չափսերով, այլ նաև որպես միակ սարքավորում որին ծրագրավորել են հենց տեղում՝ Արատեսում։
Ճամբարի վերջում կազմակերպվեց քվեսթ, որում թիմերը մրցում էին, թե ովքեր վելի շուտ կհասնեն նպատակակետին՝ կախվաած հուշումներից, իսկ վերադառնալիս նախատեսում էինք այցելել Հրեշտակների Ձոր, սակայն հաշվի առնելով եղանակի շոգ պայմանները գնացինք Խորվիրապ։ Ընդհանուր առմամբ Արատեսում եղանակն ավելի սուր էր փոփոխվում քան Երևանում, գիշերները կարելի է ասել ցուրտ էր, իսկ ցերեկները բավականին շոգ, իսկ անձրևը ինչպես կտրուկ սկսվում էր այնպես էլ անսպասելի վերջանում։
Անկախ ամենից կարծում եմ ճամբարը հետաքրքիր անցավ, չնայած մյուսների պնդմամբ նախորդներն ավելի հագեցած են եղել։
Оставьте комментарий