2024թ․ ի չորրորդ ուսումնական շրջանում իմ ջոկատավարը ընկեր Հերմինեն էր։ Ճամբարի ընթաքում մենք հասցրեցինք ժամանակ տրամադրել խաղերին, մարզական պարապմունքին, ազգային պարերին, չհանձնած հետազոտական աշխատանքներին և այցելություններին, տվյալ դեպքում թանգարան և հակակոռուպցիոն կազմակերպություն։ Ամեն օրը սկսվում էր հայ
ազգային երգերով և պարերով, այս անգամ իմ ակտիվությունը պարերի նկատմամբ կտրուկ աճել է։ Այդ ուսումնական շրջանին մեր ջոկատը որոշակի նախագծեր ունեցավ ընկեր Նունեի հետ, մասնավորապես կազմակերպվեց «Պոլիտեա» բառախաղը, և այցելություն դեպի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան» նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», որտեղ ներկայացնում էին կոռուպցիայի մասին տեղեկություն և քննարկման դնում տվյալ իրավիճակներից խուսափելու կամ դրանք չեզոքացնելու ձևերը։ Իսկ թանգարանում նույնպես չէի եղել, կարելի է ասել ոչ-ոք մեր խմբից մինչ այդ չէր այցելել, դրա պատճառ կարող է հանդիսանալ թանգարանի գողտրիկ յրում գտնվելը։ Այն այդքան շատ չի գովազդվում և այս պահի դրությամբ այդքան էլ ակտիվ չէ իր գործունեության մեջ, չնայած դրան դրդող հիմնական պատճառը կարող են հանդիսանալ հենց քիչ այցելությունները, քանզի հենց դրա շնորհիվ են թանգարանները ավելի հայտնի դառնում հասարակությանը։ Այն հանդիսանում է միանգամից երկու նշանավոր մարդկանց տուն-թանգարան։ Առաջին հարկում ապրել է քանդակագործ Արա Սարգսյանը, իսկ երկրորդ հարկում հայտնի նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Այդ ճամբարի ընթացքում նաև էրիկ Հարությունյանը հանձնեց իր երկչափ անիմացիայի մասին հետազոտական աշխատանքը, որը ըստ ինձ շատերիս սպասումներից հաջող ստացվեց։ Չմոռանանք, որ մեր ջոկատը որոշ չափով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ուղվածություն ուներ հետևաբար շատերս մասնակցեցինք Արատեսում կազմակերպվող տեխնոճամբարին, որի մասին ավելի մանրամասն նախատեսում եմ խոսել մեկ այլ նյութում, իսկ այստեղ արժե նշել այն քայլարշավի մասին, որը տեղի է ունեցել հունիսի չորսին, երբ դպրոցում անց էին կացնում քննություն։ Ես մեկնել էի քայլքի՝ մեր կազմակերպիչ ընկեր Լիլիթի և ընկեր Ալիսի, ընկեր Ռոբերտի և մեր պարուսույց ընկեր Կարինեի հետ։ Քայլքը սկսվեց Մաշտոցի պողոտայի Seasons սրճարանի մոտից, մոտավորապես ժամը 9-ին, և տևեց մոտավորապես 4 ժամ։ Ընթացքում մանկական երկաթուղայինի մոտ չափազանց կամաց երաժշտության տակ փորձեցինք պարել «Միմինդուր և Ետ ու առաջ» պարը, չնայած ավելի լավ ստացվեց քան կարծում էի։ Իսկ ավարտեցինք քայլքը հաղթանակի կամրջի մոտակայքում։ Հավանաբար կարելի է այսքանով եզրափակել այդ ուսումնական շրջանի գործունեության հաշվետվությունը։

Оставьте комментарий