Վարդգես Սուրենյանց

Տեր Հակոբ քահանայի ութամյա որդին իր նկարը ցույց է տալիս Հովհաննես Այվազովսկուն։ Նկարի վրա պատկերված էր Բախչիսարայի լքված պալատի արցունքի շատրվանը։ Այվազովսկին հավանելով նկարը՝ ասում է,  «Սա՛ տղան ազգիս պարծանքը դառնալու է»։ Այսպիսով մեծն նկարիչ Այվազովսկին օրհնում է Սուրենյանցին և նրան ներկեր է նվիրում։

Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860 թվականին Ախալցխայում։ Նրանք բնակվում էին այն նույն փողոցում, որտեղ ծնվել էին Հակոբ Կոջոյանը և Վահրամ Գայֆեճյանը։ 1867 թվականին ընտանիքը տեղափոխվում է Սիմֆերապոլ։

Վարդգես Սուրենյանցը 1870 թվականին ընդունվում է Մոսկվայի Լազարյան ճեմարան։ Ուսման տարի մասին տեղեկությունները շատ չեն, նրա դասընկեր Երվանդ Շահազիզը Վարդգեսի մասին հիշատակել է, «ծանրաբարո, անսահման համբերող, բարի, պարկեշտ և խոնորհ, ով աշխուժ խաղալ, վազվզել չգիտեր և այդ պատճառով նրան փաստա էին կոչում, այսինքն դանդաղաշարժ»։

Սուրենյանցը նաև շատ լեզուներ էր ուսումնասիրում, նա բավականին լավ տիրապետում էր իսպաներենի, ֆրանսերենի և թուրքերենի, իսկ անգլերենին ու գերմաներենին հայերենի պես վարժ էր տիրապետում, նա ունի մի շարգ թարգմանված գրքեր՝ Վիլիամ Շեքսպիրի, Օսկար Ուալդի, Գյոթեի, Հաինեի և այլ արտասահմանյան գրողների։ Սակայն Վարտգես Սուրենյանցի հիմնական ուղվածությունը նկարչությունն էր։ Ճեմարանի մանկավարժական խորհուրդը որոշում է նրան կրթաթոշակ նշանակել Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում կրթությունը շարունակելու համար։ Սակայն 1878թ․ — ի ձմռանը գեղարվեստի ակադեմիան Լազարյան ճեմարանից նամակ է ստանում կրթաթոշակից զրկվելու մասին։ Սուրենյանցը ստիպված է լինում լքել ուսումնարանը, որոշ ժամանակ անց նա ընդունվում է Մյուլխենի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության բաժին։ Նրա առաջ ընտրություն է հանդես գալիս նկարչության և ճարտարապետության միջև, իվերջո նա որոշում է խորանալ նկարչության ոլորտով։ 1880թ․ — ին արդեն նա կայսերական ակադեմիայի գեղանկարչության բաժնի ուսանող էր։ Նյութական պահանջները նկարչին ստիմում էին հայերենի և ռուսերենի դասեր տալ, երբ ուսանողական ցուցահանդեսում նրա աշխատանքը վաճառվում է 800 մարկով Սուրենյանցը ճամփորդում է դեպի Իտալիա, միքանի տարի անց նա լինում է նաև Ֆրանսիայում և Իսպանիայում, այնտեղ նա նկարում է «Ալհամբրայի Տաճարը» կտավը։

surenyanc-algambra-ispaniya-1898-23b4d9-640

1885թ․ ին արևելագետ Նիկոլայ Ժուկովսկիյի հետ Սուրենյանցը մեկնում է պարսկաստան, այնտեղ նա ազդված ստեղծում է մի շարք գործեր դրանցից ամենահայտնին է «Ֆիրդուսին կարդում է «Շահ-Նամե» պոեմը Շահ Մահմուդ Ղազնևիին» կտավը։

Фирдуси_читает_поэму_«Шах-Наме»_шаху_Махмуду_Газневи_(1913)

Վարդգես Սուրենյանցի կյանքում կարևոր դեր ունեցավ 1889թ․ — ը։ Նա գրում է «Էջմիածին եկա հոգտեմբերի կեսերին, երբ համաճարակի սուր թաթն արդեն անցել էր և ես կարող էի հանգիստ գործի անցնել։ Ինձ հյուրընկալեց Էջմիածնի ճեմարանի տեսուչ արքեպիսկոպոս Հայր Գարեգինը Սուրբ Հռիփսիմեի վանքում, որի վանահայրն էր»։ Գևորգյան ճեմարանի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանի խորհրդով նա հրավիրվում է Էջմիածին ճեմարանում նկարչություն և արվեստի պատմություն դասավանդելու։ Այստեղ նա ծանոթություն է ձեռք բերում երիտասարդ ուսուցիչների և աշակերտների հետ, որոնց շարքում էին՝ Ստեփան Լիսիսցյանը, Լևոն Շանթը, Կոմիտասը, Նիկոլայոս Ադոնցը, Ավետիք Իսահակյանը և ուրիշները։ Շուտով Սուրենյանցը Մայր Տաճարի նորոքման առաջարկ է անում Կաթողիկոսի, նշելով հետևյալ խոսքերը «Իմ խորին համուզմունքով Սուրբ Էջմիածնի թե՛ ներքին, թե՛ արտաքին ձևերին դիպչելը աններելի մեծ սխալ է, Տաճարը պիտի այնպես վերանորոքվի, որ մարդ չիմանա որ նրան ձեռք է դիպել, և այնպես տպավորություն գործի, իբրև թե ընդանրապես նրան վնաս չի հասել անողոք ժամանակի շնչից։» Սակայն այդ աշխատանքի համար Թիֆլիսից հրավիրվում է գերմանացի ճարտարապետ Շտերլը։ Գուցե այս կամ այլ պատճառով Մակար Կոթողիկոսի մահից հետո Սուրենյանցը հեռանում է Էջմիածնից մինչև 1915թ․ — ը երբ նա կրկին վերադառնում է ջարդերից մազապուրծ եղած հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու համար։ Այդ ընթացքում ստեղծվում է մի նոր նկարաշարք վերաբերվող գաղթականներին։

20210323_181137-rotated

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы