Փողը և դրա գործառույթները

Փողը տնտեսության, կամ ժամանակակից քաղաքակրթության հիմքն է հանդիսանում։ Այն իրենից ներկայացնում է ունիվերսալ փոխարժեք՝ անհամաձայնություններից խուսափելու համար։ Կար մի ժամանակ, երբ մարդիկ ուրիշներից մի բան ստանալու դիմաց առաջարկում էին մեկ այլ բան, և հաճախ կարեղ էր պատահել, որ տվյալ մարդու առաջարկած ծառայությունը կամ առարկան շատերին պետք չէր, այդ պատճառով ստեղծվեց ունիվերսալ փոխանակման առարկա՝ փողը, որը կարելի է փոխարինել գրեթե ամենինչի հետ։ Այս համակարգում հանդես է գալիս առևտուր հասկացությունը, որը բառացի նշանակում է՝ առ մի բան և տուր դրա դիմաց մի ուրիշ համարժեք բան։ Առևտրի վրա է հիմնված ամբողջ տնտեսական համակարգը իր բոլոր տեսակներով, գյուղատնտեսությունում փողի դիմաց տալիս են մթերք, արտադրությունում որևիցե արտադրանք, իսկ սպասարկման ոլորտում տրամադրում են ծառայություններ։

Փողը բացի իր հիմնական գործունեությունից ունի նաև հատուկ էֆեկտներ, օրինակ կարող է մոտիվացիայի դեր տանել, սակայն ամենավատն այն է,  որ երբ մարդիկ ցանկանում են փող ձեռք բերել աննպատակ, և երբ փող աշխատելու նպատակը լինում է փող աշխատելը դա կարող է մարդու վրա բացասական կերպ ազդել։

Բնականաբար գումարը նաև կարող է ունենալ պատմական նշանակություն, կարող է կոլեկցիոներների համար հետաքրքիր ուղղվածություն լինել, սակայն հիմնական նշանակությունը մնում է մարդկանց միջև պայմանավորվածությունը և համաձայնությունը։

Անկախ ամենից արժի հիշել․ ամեն ինչ լավ է չափի մեջ։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы