Խմելու ջրի սպառման հաշվարկ

Այս հաշվարկի բովանդակությունը գտնելն է, թե ո՞րքան ջուր ենք սպառում տնտեսական տեսանկյունից մեկ ամսում։ Տնտեսական տեսանկյունից դիտարկելու դեպքում պետք է հաշվի առնել ոչ միայն բաց աղբյուրները, այլ նաև փակ, որը կարող է անմիջապես չանդրադառնալ անձնական ծախսերին, սական հետևանքներից օգտվելը համարվում է սպառում։ Այսինքն թուղթ օգտագործելու դեպքում կարելի է ենթադրել, որ սպառում ենք այն ջուրը որը կիրառվել է տվյալ թուղթը ստանալու համար։ Ես կարծում եմ, որ դա այդքան էլ ճիշտ մոտեցում չէ, որովհետև որքան էլ օգտվենք տվյալ արտադրությունից միևնույն է այդ ջուրն արդեն ծախսել են արտադրությամբ զբաղվողները։ Ըստ իս դա կարելի է ընդունել, եթե տվյալ ծախսերը լինեն քո պատվերով։ Այս հաշվարկը ըստ իս չափից դուրս հարաբերական է, կարելի է սահմանափակվել մակերեսային գործոններով, կարելի է նաև խորանալ բացարձակ ունեցվածքի մեջ և ստանալ խելքից դուրս թվեր ըստ որոնց մեզնից յուրաքանչյուրը ծախսում է ծովի չափ ջուր, իհարկե ոչ ամբողջությամբ քաղցրահամ։ Այնպես որ, փորձել եմ ավելի մակերեսային թվեր ստանալ։

օրեկան մոտավորապես ծախսեր

  • խմելու նպատակով 1․5լ․
  • սննդի միջոցով 1լ․
  • հիգիենա 35լ․
  • թուղթ 0.02լ․
  • այլ 3լ․

ընդհանուր կազմում է օրեկան մոտավորապես 40,52լ․

այսինքն՝ ամսեկան 1215,6լ․

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы