- Ինչի՞ մասին է հասարակագիտություն առարկան։ Ինչպիսի՞ հասարակական ոլորտներ է ընդգրկվում նրա մեջ։ Ի՞նչ ոլորտներ կավելացնեիք դուք
Հասարակագիտություն առարկան ուսումնասիրում է հասարակությունը, այլ կերպ ասած մարդկանց բազմաթիվ խմբեր։ Որոնցում ներառված են գեղագիտությունը, բարոյագիտությունը, տնտեսագիտությունը, հոգեբանությունը, կարծում եմ, որ անհրաժետ է նաև ավելացնել գովազդը կամ պրոպագանդան, որը ուսումնասիրում է հասարակության և նրա կարիքների կապը։ Ըստ ինձ մյուս խոշոր ճյուղերն արդեն ներառված են թվարկված բաժիններում։
- Ի՞նչ է գեղագիտությունը։ Ինչքանո՞վ է կարևոր գեղագիտությունը մեր կյանքում
Գեղագիտությունը ուսումնասիրում է գեղեցիկը, այն թե ինչն է գեղեցիկ, ճաշակով, կամ նորաձև։ Ուսումնասիրում է, թե ո՞ր հասարակության մեջ ի՞նչն է համարվում գեղեցիկ, և ինչպիսի՞ արվեստ է ձևավորվում այնտեղ։ Ուսումնասիրում է նաև հասարակական ճաշակը, որից, իհարկե, կախված է գեղեցիկի մասին պատկերացումը։ Գեղագիտությունը մեր կյանքում կարևոր դեր ունի, այն ապահովվում է ավելի հաճելի միջավայր։ Իհարկե գեղագիտությունը, որպես գիտություն ընդհանրապես պարտադիր չէ ուսումնասիրել գեղեցիկ բաներ ստեղծելու համար, այն ավելի ճիշտ ուսումնասիրում է գեղեցիկը՝ հենց ստեղծագործողների ստեղծածների և հասարակության արձագանքի հիման վրա։
- Ի՞նչ է բարոյագիտությունը։ Ինչպե՞ս եք կարողանում բարոյագիտությունից ստացած գիտելիքները կիրառել կյանքում
Բարոյագիտություն առարկայի հիմնական նպատակը տարբերելն է բարոյական արարքները անբարոյականից, հասկանալ թե ինչու՞ տվյալ արարքը կարելի է համարել բարոյական, իսկ մյուսը ո՛չ։ Բարոյագիտությանը միջազգային անվանում են էսթետիկա, նաև կա դրա նման մեկ այլ բառ՝ էթիկա, որը կարելի է համարել բարոյագիտության մի ճյուղ, որն իրենից ներկայացնում է պահելաձև որը դեպքերի մեծամասնությունում դիտարկվում է, որպես բարոյական։ Բարոյագիտությունը, որպես գիտություն՝ գեղագիտության նման, անպայման չէ ուսումնասիրել որպեսզի ճանաչենք ի՛նչը դիմացինին հաճելի կլինի և ինչը ո՛չ, սակայն այն, որպես առարկա անցկացվող քննարկումների արդյունքում բնականաբար բարոյականության մասին պատերացումը ավելի լավ է դարձրել։
- Ի՞նչ է հոգեբանությունը և ի՞նչ է ուսումնասիրում այն։ Կյանքի որ ոլորտներին է հատկապես վերաբերում այս գիտությունը։ Հոգեբանությունը ձեզ առավել շատ հետաքրքրում է որպես գիտություն, թե՞ հմտությունը․ հիմնավորե՛ք ձեր պատասխանը
Հոգեբանությունը հետաքրքիր առարկա է։ Այն ուսումնասիրում է մարդու բնավորությունները, անգիտակցաբար ժեստերը, թաքնված հատկանիշները և այլն։ Կարծում եմ հոգեբանությունը ամենից շատ կիրառվում է, երբ մեկը փորձում է ճանաչել, հասկանալ դիմացինին, երբ փորձում է որևիցե բան համոզել, կամ պարզապես հասկանալ, թէ ի՞նչ է տվյալ մարդը թաքցնում։ Ինձ հոգեբանության գիտությունը ավելի շատ հետաքրքրում է որպես հմտություն, որը հնարավոր է անհրաժեշտության դեպքում կիրառել։ Նաև հետաքրիքր մտքեր է առաջացնում ռեժիսորայի մեջ կիրառելու համար, որպեսզի դերասանները ավելի արտահայտիչ կատարեն իրենց պերսոնաժի դերը և ընդհանուր ֆիլմը ավելի հզոր ազդեցություն թողնի։
- Ի՞նչ է տնտեսագիտությունը։ Ի՞նչ գիտեք փողի, շուկայի և շուկայական հարաբերությունների մասին։
Տնտեսագիտությունը պետական համակարգում շատ մեծ դեր ունի։ Դրա հիմքում է աշխատանքը և դրա դիմաց շահը։ Տնտեսագիտությունը բաժանվում է 3 տեսակի՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն և սպասարկման ոլորտ։ Գյուղատնտեսության ճյուղը զբաղվում է այգեգործությամբ և անասնապահությամբ, արդյունաբերությունը արտադրում է որևէ առարկա արհեստական պայմաններում, իսկ սպասարկման ոլորտը տրամադրում է ոչ նյութական ծառայություններ։ Այս բոլոր ոլորտները գործում են գումարային համակարգի հետ, յուրաքանչյուր ոլորտ տրամադրում է իր արտադրանքը կամ ծառայությունը գումարի դիմաց։ Կարելի է ասել, որ տնտեսությունն իրենից ներկայացնում է մի մեծ շուկա, որը ապահովում է երկրի բնակիչներին աշխատանքով և գումարով, որը կարելի է փոխանակել այլ տնտեսական ծառայությունների դիմաց։ Իսկ ինչպե՞ս առաջացավ փողը, որի վրա է հիմնված այս հսկայական համակարգը։ Դեռևս շատ վաղուց շատ մարդիկ մի բան ստանում էին մեկ այլ բանի դիմաց, որպեսզի տվողի և ստացողի միջև արդարություն լինի, (իհարկե դա բոլոր դեպքերում չէ), ամեն դեպքում եթե չկա այնպիսի մեծ համակարգ կարելի է պարզապես նվիրել, սակայն եթե տվյալ անձնավորություն անծանոթ է, ավելի մեծ վստահություն ձեռք բերելու համար, փոխանակումը լավագույն միջոցներից է։ Այդ ձևի թերությունը կայանում էր կարիքին չհամապատասխանումը։ Օրինակ՝ մեկը փայտ է վաճառում, իսկ նրան պետք է միս, և նա կարող է մսի դիմաց տալ փայտ վերցնել, սակայն մսավաճառին դեղձ է պետք և փայտի կարիք չունի։ Փայտահատը պետք է գնա իր փայտը առաջարկի այգեգործին, դրա դիմաց դեղձ վերցնի, որպեսզի տա մսավաճառին, որ այդպես ստանա իր միսը։ Սակայն այգեգործին փայտ պետք չէ, նրան նույնպես միս է պետք, և մեր խեղճ փայտահատը պետք է գնա մյուս գյուղի մսավաճառի մոտ, սակայն հնարավոր է շարունակել բավականին երկար։ Այս <<Պոչատ աղվեսը>> հեքիաթը հիշացնող պատմությունից խուսափելու համար մարդիկ ստեղծեցին մի պայմանական միավոր, որը կարելի է փոխանակել գրեթե ամեն ինչի հետ, որպեսզի այն բոլորին պետք լինի և անհամաձայնություններ չառաջանան։ Բնականաբար փողը չի կարելի ցանկացած քանակով ստեղծել, հակառակ դեպքում դա նույնպես անարդարություն կառաջացներ այս համակարգում։ Դրա համար մարդիկ մտածեցին փողը ստեղծել տվյալ երկրի ոսկու արժեքով։ Քանի-որ ոսկու արհեստական ստացումը համարվում է անհնարին, և այն քիչ քանակներով է հանդիպում բնության մեջ։
- Որպես հինգերորդ բաժին, ի՞նչ կավելացնեիք դուք 10-րդ դասարանի համար։
Կարծում եմ որպես առարկա կարելի է ավելացնել Սասնա Ծռեր էպոսի ուսումնասիրումը։ Որովհետև համարում եմ այն Հայ տեսակը բնորոշող կարևորագույն հիմնասյուներից մեկը։ ԵՎ կարծում եմ, որ էպոսը պետք է օրինակ լինի բոլորիս համար։
Оставьте комментарий