
Այս ուսումնական շրջանի ամենատպավորիչ գործունեությունը համարում եմ դեպի ՈՒրցաձոր եռօրյա ճամփորդությունը, որը տեղի ունեցավ երկրորդ շաբաթվա վերջում։ Ճամփորդությունն ուներ բնապահպանական ուղվածություն, քանի-որ մնում էինք FPWC կազմակերպության կողմից տրամադրված Խոսրովի արգելոցի մոտակայքում գտնվող տնակներում։ Ճամբորդության առաջին օրը ծանոթացանք կազմակերպության գործունեությանը և պատրաստեցինք տեքստեր բնապահպանական անիմացիայի համար։ Նաև բացահայտեցինք ընկեր Էմանուելի խոհարարական հմտությունները։ Ազատ ժամանակն անցնում էր խաղերով և այլ հետաքրքրություններով։ Երկրորդ օրը կազմակերպեցինք քայլարշավ դեպի, մոտակայքում գտնվող, քանդված եկեղեցին, շրջեցինք կազմակերպության տարծքով և տեսանք այնտեղ բնակվող արջերից մի քանիսին, որոնք ձմռանը քուն չեն մտել։ Ըստ ծրագրի այնտեղ պետք է դիտեինք նաև բնապահպանական թեմայով մի ֆիլմ, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով դա արեցինք արդեն դպրոցում։
Երրորդ օրը, վերադառնալիս, այցելեցինք Տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունու ամրոց, այնուհետրև այցելեցինք Վեդիի ջրամբարի կառուցման հրապարակ, ծանոթացանք ջրամբարների կառուցման հիմնական աշխատանքներին։ Ճամբարն անցավ հետաքրքիր և հագեցած։
Оставьте комментарий