Առաջին շաբաթվա ամփոփում

2024 Ձմեռային ճամբարի առաջին  շաբաթն ավարտվեց։ Ամբողջ շաբաթվա ընթացքում խաղացինք մի շարք ինտելեկտուալ խաղեր, իսկ ուրբաթ տեղի ունեցավ Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ մրցաշարը, որին մասնակցեց նաև մեր ջոկատը։ Երկուշաբթի օրը հիմնականում բաղկացած էր ծանոթություններից և ծրագրի  քննարկումից։ Հաջորդ օրն տեղի ունեցավ ֆիլմի դիտում, որն ուղղված էր «Մարդիկ ովքեր փոխել են աշխարհը» թեմայով նախագծին։ Այդ նախագծի շրջանակում մենք պետք է գրենք մի մարդու մասին, ով մեծ ազդեցություն է ունեցել աշխարհի  վրա։ Շաբաթվա ընթացքում ունեցանք նաև մարզական պարապմունք՝ մարմնամարզության դահլիճում,  որի ժամանակ ինձ առաջին անգամ հաջողվեց թռնել ծայրում գտնվող մեծ  image-1բատուտների վրա, եթե ինչ батут բառի  հայերեն թարգմանությունը բառարանում գրված է հենց բատուտ։ Հինգշաբթի օրը տեղի ունեցավ ռազմամարզական պարապմունք, որի ժամանակ կրկնեցինք մի շարք շարային և մարտական վարժություններ։ Իսկ ուրբաթ օրը, մինչ միցաշարը, տեղի ուեցավ խոհարարական նախագիծ։

Ճամբարի չորս ժամերից հետո հիմնականում դպրոցական գործունեությունը դեռ չեր վերջանում։ Ճամբարի ընթացքում հինգերորդ և վեցերրորդ դասաժամերը ըստ դասացուցակի հետազոտական աշխատանք է, իմ դեպքում երբեմն նաև մաթեմատիկա։ Իսկ երկուշաբթի և չորեքշաբթի պահպանվում են գծանկարի սովորական ժամերը։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы