10րդ․ դասարինի առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Այս ուսումնական շրջանը  ինձ համար սկսվեց դեպի Արագած ճամփորդությամբ՝ 9րդ․ դասարանի սովորողների հետ։ Այնտեղ պատրաստեցի ֆոտոպատում և տեսանյութ նախորդիվ դեպի Շարայի լեռ ճամփորդության նման։ Ինձ համար նորություն էր նոր գնահատման համակարգը և ուսուցիչների, խորացված առարկաների ընտրությունը, որը կարծում եմ ավելի լավ պայմաններ է ստեղծում մասնագիտական կողմնորոշվածության համար։ Հոկտեմբերից, ակտիվ շարունակեցի աշխատել ֆիլմիս մոնտաժի վրա (հույս ունեմ այն շուտով կներկայացնեմ բոլորին), այդ պատճառով էլ տնային հանձնարարություններում ունեցա բացթողումներ։ Հուսով եմ այս ֆիլմը կարդարացնի տնայիններիս մեջ թերացումները, համենայն դեպս դա մեծ պրակտիկա էր ինձ համար։ Այս տարի մենք պետք է հետազոտական աշխատանք ներկայացնեինք, իմը դեռ լիովին պատրաստ չէ, սակայն եթե կամենաք ահա հղումը՝ https://andranik.travel.blog/%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d5%a6%d5%b8%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84/։ Այն տեղադրված է վերևի բաժիններում, վերնագիրը <<Թվային տեխնոլոգիաներ>> — է։ Այս թեման ընտրել եմ, որովհետև կարծում եմ, որ ինչքան այս ոլորտը զարգանում է, այնքան հեռանում ենք ակունքներից, և այս հետազոտական աշխատանքում փորձել եմ մի քանի ենթավերնագրերի տակ ամբողջացնել համակարգիչների ստեղծման պատմությունը որոնք տեսնում ենք այսօր, գրեթե ամեն տեղ։ Այս տարվա իմ ընտրած խորացված առարկաներն են՝ նկարչությունը (Գծանկար), մաթեմատիկան և անգլերենը։ Այս առարկաներից անցած տարվա համեմատ զգալի առաջընթաց եմ տեսնում, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր իմ ուսուցիչներին։ Նաև անգլերենի խմբով մասնակցություն ունեցա խաղարկային դատարան նախագծում։ Ընդհանուր ուսումնական շրջանը ավելի թեթև եմ համարում քան նախորդ տարի՝ 9րդ․ դասարանում, ամենայն հավանակությամբ քննությունների առաջացրած լարվածության հետևանքով։ Այս տարվա դասապրոցեսի ծրագիրն ինձ ավելի է դուր գալիս՝ իր մասնագիտական ուղվածության համար։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы