Արտաշեսյանների տոհմի փլուզումից հետո, հայաստանը գտնվում էր անկայուն վիճակում, տատանվում էր Հռոմի և Պարթևստանի միջև սկզբնական շրջանում Արշկունիները հենվում էին հուն-հռոմեական քաղք-պետությունների վրա, պատահական չէր որ դրամների վրա հաճախ գրվում էր <<Հունասեր>>, կամ <<Հռոմեասեր>>, օգտագործվում էր հունարեն այբբուբենը։ Սակայն 12րդ դարում մեծ փոփոխություններ տեղի ունեցան՝ իշխանության եկավ Արտավանը, որը արևելյան կողմնորոշում ուներ, նա սկսեց ակտիվ գործել և վերականգնեց զրադաշտությունը։ Որոշ ժամանակ անց Հռոմում կայսր Կալիգուլան փոփոխություններ իրականացրեց արևելքում, նա վերականգնեց մի շարք հայ թագավորուններ՝ Փոքր Հայքի, Կոմագենեի, Հյուսիսային Միջագետքում գտնվող Եդեսիական թագավորությունը։ Այս թագավորությւններում իշխանության եկան հին հայկական թագավորական տները։ Միաժամանակ Հայաստանում իշխանության են գալիս վրաց Արշակունիները, սկզբում գահին է նստում Միհրդատը, որը դավադրաբար սպանվում է, ինչը ավելի է ակտիվացնում Պարսկաստանի պարթևներին, որոնց թագավորը 51թ-ին դառնում է Վաղարշը, որը հիմնադրում է Վաղարշակերտ մայրաքաղաքը։ Վաղարշը իր եղբորը՝ Բակուրին նստեցնում է Մարաստանի գահին, իսկ իր քրմապետ Տրդատին մտադրվում է նստեցնել Հայոց գահին։ Հայ նախարարների աջակցությամբ պարթև զորքերը մտնում են Հայաստան և երկու տարվա ընթացքում նրանց հաջողվում է գրավել երկրի մեծ մասը։ Պատճառն այն էր, որ հայ ժողովուրդը նրանց հանդեպ դրական տրամադրվածություն ուներ։ Այդ ժամանակ Հռոմի դրածո Ռադամիստը փախնում է Հայաստամից և նույնիսկ իր հղի կնոջը թողնում է հակառակորդ հայերի ձեռքում։ Հետագայում Տրդատը նրան ընդունում է։ Ռազմական գործողությունները ակտիվ չեն ընթանում, մինչև Ներոն կայսրը Հայաստան է ուղարկում իր փեսային՝ Կորբուլոնին, պարթևական զորքերը նահանջում են դեպի Պարսկաստան, այնտեղ սկսված խռովությունների պատճառով, իսկ Տրդատը ստիպված է լինում մանր կռիվներով հասնել մինչև Մարաստան։ Կորբուլոնը, 59թ-ին գրավելով Արտաշատը հայտարում է, որ չունի բավարար ուժեր այն պահելու համար, այդ պատճառով էլ հրամայում է այն ավիրել, իսկ բնակչությանը քշում է ստրկության։ Այդ ժամանակ ավիրվում է նաև Գառնու տաճարը։ Այնուհետև նա ուղղում է իր զորքերը դեպի Տիգրանակերտ, որը ավելի մոտ էր Հռոմեական կայսրությանը։ Տրդատին հաջողվում է միայն մասնակի ազատել գերիներին։ Տիգրանակերտում Կորբուլոնը հայոց արքա է հռչակում հռոմեական դրածո Տիգրան 6-ին, որը իր իշխանությունը կարողանում է հահպանել միայն հռոմեական լեգեոններով։ Կորբուլենը հասկանալով, որ Հայաստանում այլևս հաջողության չի հասնի, հեռնում է Ասորիք։ Տիգրան 6-ը փորձում է իրեն միացնել նաև հայկական Միջագետքը՝ հարձակվելով Ադիաբենեի վրա։ Պարթևական զորքերը նորից մտնում են Հայաստան։ Տիգրանը, հասկանալով իր անկայուն վիճակը, կնքում է պայմանագիր, ըստ որի բոլոր զորքերը դուրս են բերվում երկրից։ Վաղարշի պատվիրակությունը մեկնում է Ներոնի մոտ, բանակցությունների ժամանակ սակայն Ներոնը հրաժարվում է ճանաչել Տրդատին հայոց թագավոր և Հայաստանի դեմ ուղարկում է նոր արշավանք՝ Պետոսի գլխավորությամբ։ Պետոսը, գրավելով ընդամենը մի քանի փոքր բնակավայրեր, Ներոնին նամակ է ուղարկում, որի մեջ գրում է, որ նա արդեն գրավել է Հայաստանը, որի առիթով Ներոնը ոգևորված է դրամներ է պատրաստել տալիս, որոնց վրա Հայաստանը ներկայացվում է նվաստացված։ Սակայն այդ դրամները դեռ դուրս չէին եկել շրջանառության մեջ, երբ լուր է հասնում, որ հայ-պարթևական զորքերը Հռանդեայի դաշտում պարտության են մատնել Պետոսին, և վերջինս ստիպված է լինում կնքել մի պայմանագիր, համաձայն որի հռոմեացիները պետք է թողնեին իրենց ավարն ու զենքը հայերին, բացի այդ ստիպված են լինում իրականացնել ի նվաստացուցիչ արարողություն, որում հռոմեացի ողջ զորքը պետք է չորեքթաթ անցներ նիզակների լծի տակով։
Оставьте комментарий