Տարազ, Մոդա, Ճաշակ
Այս նյութը վերբերվում է՝ Տարազ, մադա և ճաշակ թեմաներին, սակայն գրված է մեկ՝ Գեղագիտությության ճաշակը, վերնագրի տակ։ Կարծում եմ այսպիսի վերնագիրը կարող է կապել այս երեք թեմաները։ Այսպիսով ի՞նչ է գեղագիտությունը։ Այս բառը ստուգաբանվում է, որպես գեղեցկությունն ուսումնասիրող գիտություն, և մեր այս երեք թեմաները կարելի է համարել գեղագիտության կարևոր ճյուղեր։ Հավանաբար ամենակարևոր թեման՝ ճաշակն է, որովհետև գեղագիտության հիմք է հանդիսանում, չէ՞ որ գեղեցիկը որոշվում է հենց ճաշակով։ ԵՎ ի՞նչ է ճաշակը։ Կարծում եմ, ճաշակը կախված է մարդու բնույթից։ Այն ինչը հաճելի է մարդկանց զգայարանների համար, համարվում է ճաշակով։ Բնականաբար ճաշակը կարող է տարբերվել՝ կախված հենց մարդկանցից։ Ամեն մարդ ունի իր էներգիան, և որքան տվյալ բանի էներգիան մոտ է մարդու էներգիային, այնքան դա ճաշակով է իր համար։ Իսկ ի՞նչ կապ ունեն տարազն ու մոդան։ Կարծում եմ բավականին մեծ, այդ պատճառով էլ որոշեցի այս թեմաները ներառել մեկ նյութի մեջ։ Այսպիսով, Ճաշակը կախված է մարդու և դիտարկվող օբյեկտի էներգիաների նմանությունից, և քանի որ մարդկանց էներգիաները կարող են լինել տարբեր, ճաշակները նույնպես տարբերվում են։ Սակայն կան կողմեր, որոնց դեպքում մարդկանց մեծամասնության էներգիաները շատ նման են, և ճաշակներն էլ նման հարցերում նույնը կարող են լինել։ Նման միաճաշակ մոտեցումները ձևավորվեցին նաև հագուստների ոլորտում։ Չնայած, մոռացա նշել, նաև մեկ այլ շատ կարևոր դետալ․ մարդկանց շատ հատկանիշներ կարող են լինել նաև վարակիչ, և դա կախված է, թե ում էներգիան, կամ այս դեպքում, կամքի ուժը ավելի ուժեղ կլինի։ Նա, ում այդ հատկանիշները գերակշռում են, կարող է վարաքել մոտակա մարդկանց դրանցով, եթե նրանց կամքի ուժը թուլ լինի և հեշտ ենթարկվեն։
Մոդան կարելի է ավելի շատ համարել ճաշակի թելադրանք, նաև մարդկանց յուրահատուկ մտածելակերպ, խոսքը գնում է այն մարդկանց մասին, որոնց ճաշակն է կախված մոդայից այլ ոչ-թե հակառակը։ Ավելի կոնկրետ կարելի է ձևակերպել, որ մոդան որոշ ազդեցիկ մարդկանց ճաշակն է, որը տարածվում է մյուսների վրա։
Իսկ ի՞նչ է տարազը։ Տարազը կարելի է ձևակերպել, որպես ազգերի էթնիկ հագուստ, որը այնքան մոդա չ
է, որքան խորհրդանշական, տվյալ ազգին բնութագրող հագուստ։ Տարազի վրա իրոք երևում են տվյալ ազգի մշակույթի հետքերը՝ զարդանախշերի, գույների, ընդհանուր ձևի և այլ յուրահատուկ շատ հատկանիշներով։ Տարազն ունի ազգին ընդհանրացնող բնույթ, այն ավելի մոտ է տվյալ մարդկանց էներգիաներին։
Կարծում եմ, այսքանով կարելի է ավարտել այս փոքրիկ գեղագիտական նյութը, քանզի այս թեմաները շատ հսկայական տեքստեր կարող են ծնել։
Оставьте комментарий