
Մթնոլորտը մեր կյանքում հսկայական դեր ունի․ օդն առկա է բոլոր չորս տարերքների մեջ։ Հիմա փորձենք դիտարկել մթնոլորտի դերը էկոլոգիայի տեսանկյունից։
Մթնոլորտն երկրագունդը պաշտպանում է ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթներից։ Այն կատարում է նաև ջերմամեկուսիչ դեր, քանի-որ այն թափանցիկ է և չի տաքանում արևից անմիջապես, այլ տաքանում է գետնից, արդյունքում մթնոլորտը ավելի ցածր շրջաններում ավելի տաք է, որովհետև մոտ է Երկրին, իսկ ավելի բարձր շրջաններում սառը։ Դրա շնորհիվ է նաև ջուրը մնում երկրագնդի վրա։ Երբ ջուրը գոլորշիանում է և, ամպ դարձած, բարձրանում է վերև, որոշակի մակարդակի հասնելով սառում է և ծանրանում։ Արդյունքում, ինչքան բարձրանում է, այնքան ծանրանում և ի վերջո թափվում է անձրևի, ձյան կամ կարկուտի տեսքով։ Իսկ մթնոլորտային աղտոտման արդյունքում, թափանցիկությունը թուլանում է, և ճառագայթների մի մասից օդը տաքանում է անմաիջապես, որի արդյունքում առաջանում է գլոբալ տաքացում, որն էլ իր հերթին դառնում է
բազմաթիվ այլ խնդիրների պատճառ։ Բացի այդ, մթնոլորտի աղտոտումը կարող է անդրադառնալ մարդու առողջության վրա։ Աղտոտման հիմնական պատճառերը կարելի է համարել՝ մեծ քանակության գործարանները և բազմաթիվ այրում իրականացնող սարքերն ու մեքենաները։ Մթնոլորտի հիմնական աղտոտման նյութերից մեկը ածխաթթու գազն է, որը առաջանում է այրման հետևանքով։ Դա նաև կարող է թթվային անձրևների պատճառ դառնալ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների և օդում ջրային գոլորշիների ազդեցությամբ։ Սակայն այն նաև կարևոր դեր ունի մթնոլորտի համար, որովհետև ծառերի և բուսականության մեծ մասը, որոնք ֆոտոսինթեզ են իրականացնում, թթվածին արտադրելու համար կարիք են զգում ածխաթթու գազի։
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ մթնոլորտի աղտոտման հետևանքով կարող են առաջանալ՝
- Գլոբալ տաքացում
- Օվկիանոսային ջրի մակարդակի բարձրացում
- Ջրի շրջանառության խաղտում
- Մարդու առողջության վատացում
- Թթվային անձրևներ
և այլ բզմաթիվ էկոլոգիական խնդիրներ։
Оставьте комментарий