Միջավայր որտեղ ապրում ենք մենք

Без названияՄեր շրջակա միջավայրի հիմնախնդիրը կարելի է համարել աղտոտվածությունը։ Պլաստիկ տարրաները, սննդի և այլ տեսակի կենցաղային թափոնները աղտոտում են միջավայրը, մասնավորապես հողն ու օդը։ Օդի աղտոտման վրան ավելի շատ ազդեցություն է ունենում ավտոմեքենաների հսկայական քանակության գործոնը, և  մոտակա գործարանների արտահանած ծուխը։ Հիմնախնդիր է նաև՝  չափից դուրս շատ մարդկանց կուտակումը մեկ շրջանում, որը նշանակում է ավելի շատ շենքեր, թափոններ և մեքենաներ, այն ինչ հսկայական տարածքներ ազատ են և ավելի հավասարաչափ տեղակայվելով հնարավոր կլինի քչացնել մարդու էկոլոգիական ազդեծությունը բնության վրա։ Շենքերի մեծ քանակությունը նշանակում է ավելի քիչ բնություն, որը նույնպես կարելի է հիմնախնդիր համարել։ Նաև կարելի է էկոլոգիական խնդիր համարել ոռոգման ջրերի սովորկանից շատՇինարարություն աղտոտումը, որը առաջանում է հսկայական բնակավայրերի կոյուղիները այնտեղ ուղղելուց։ Օդը մեր միջավայրում շատ փոշոտ է դարձել, ինչը պայմանավորված է շինարարության մեծ քանակով, որն իրականացվում է մեծ ծավալով։ Երևանի ՀԱԹ թաղամասին բնորոշ են ուժեղ քամիներ ամռան ամիսներին, դրանք լեռնահովտային քամիներն են, որոնք սկսվելով մայրամուտից առաջ և, տևելով մինչև կեսգիշեր, ապահովում են զովություն։ Վերջին տարիներին ամառները ավելի չորային են դարձել և մեր թաղամասը, իր դիրքի հետ պայմանավորված, քաղաքի ամենաշոգ վայրերից է։ Այդ պատճառով շենքերի կառուցապատողները պետք է հաշվի առնեն քամիների ուղղությունը, և խուսափեն դրանք կառուցել այն հատվածներում, որ կողմից որ փչում են ամառային քամիները, որոնք քաղաքի զովության հիմնական գրավականն են։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы