սեպտեմբերի 18-25 <<Վանի թագավորությունը Սարդուրի II-ի ժամանակ։ Վանի թագավորության անկումը>>

Պատմության առաջադրանքների փաթեթ․

Ընթերցե՛ք հետևյալ նյութը՝ <<Վանի թագավորությունը Սարդուրի II-ի ժամանակ։ Վանի թագավորության անկումը>>

1-Վանի թագավորության որ արքայի օրոք է թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը։ Նշեք այդ սահմանները։

Վանի թագավորությունն առավելագույն տարածքն ունեցել է Սարդուրի II — ի օրոք, հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելգում՝ Կուր գետ, արևելքում՝ Կասպից ծով, արևմուտքում՝ Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում՝ Պարսից ծով։

2-Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան մ․թ․ա․ 743 և 735 թվականներին։

Մթա․ 743թ․ — ին Ասորաստանի թագավոր Թիգլաթպալասար III — ը Ասորեստանը փրկելու համար լուրջ քայլի է դիմում և կասեցնում է Վանի տիրության Եփրատի հովտով դեպի Բաբելոն շարժվող ուժերի արշավանքը։

Մթա․ 735թ․ — ին Թիգլաթպալասար III — ը արշավանք է ձեռնաիկում դեպի Տուշպա, Մայրաքաղաքը գրավել չի հաջողվում, սակայն Ասորեստանը վերականգնում է իր դիրքերը։

3-Նկարագրե՛ք Ռուսա I-ի կատարած արշավանքները։

Ռուսա Ա-ն Սարդուրի երկրորդի որդին էր։ Գահին բարձրանալուն պես նա ձեռնարկեց արշավանքներ դեպի Սևանա լիճ, որտեղ կառուցեց Թեյշեբա և Խալդի ամրոցները, միևնույն ժամանակ նա նվաճեց Արդին-Մուսասիրի սրբավայրը և տապալեց այնտեղի ասորի կառավարիչներին։ Դրանով նա շահեց դժգոհություն Ասորեստանի արքա Սարգոն Բ-ի կողմից, որը պատասխան արշավանքով եկավ և կողոպտեց սրբավայրում կառուցված Խալդի գլխավոր տաճարը։ Ասորեստանին հաջողվեց վերականգնել իր նախկին ուժեղ դիրքերը։

4- Ինչու՞ Ռուսա I-ի բանակաը մ․թ․ա․ 716 թվականին անհաջողություն կրեց, ի՞նչպիսի հետևանքներ ունեցավ պարտությունը։

Մ․թ․ա․ 716 -ին հյուսիսից անսպասելի հայտնվեցին կլիմերների ցեղերը, դրանով իսկ ստեղծեցին մի իրավիճակ, որ բացվեցին երկու ճակատներ՝ մի կողմից կլիմերները, մյուս կողմից Սարգոն Բ-ն իր արշավախմբով։ Պարտությունը ունեցավ ծանր հետևանքներ՝ 30-ամյա պատերազմի հետևանքով, Ասորեստանը կրկին գրավեց առաջատար դեր տարածաշրջանում։

5-Ինչպե՞ս կգնահատեք Ռուսա II-ի դիվանագիտական քաղաքականությունը։

Ռուսսա Բ-ն Ուրարտական թագավորության վերջին նշանավոր տիրակալն էր։ Նա ներդրեց գերկենտրոնական կառավարման ձևը։ Նրա օրոք զարկ տրվեց քաղաքաշինությանը, անցկացվեցին նոր ջրանցքներ, զարգացան արհեստն ու առևտուրը։ Նա կիմերների դեմ ռազմական պայքարի չդիմեց, այլ կիրառեց դիվանագիտություն, արդյունքում կիմերները հաստատվեցին Կապադովկիայի տարածքում։ Նրան նույնիսկ հաջողվեց վերջիններին ուղղել Ասորեստանի դեմ։ Մ․թ․ա 650-ականներին տեղի ունեցան ռազմական բախումներ ասորիների հետ։ Այդ բախումները տեղի ունեցան հյուսիսից հայտնված նոր հակառակորդ՝ սկյութերի կողմից։ Հավանաբար Ասորեստանի հետ տեղի ունեցած այդ պատերազմն ավարտվեց խաղաղության պայմանագրով։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы