Հնչյունափոխություն

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:

Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:

Առաջադրանքներ՝

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)

հին-հնամենի, բազուկ-բազկաթոռ, պատիժ-պատժել, ողջույն-ողջունել, աշխույժ-աշխուժություն, մատյան-մատենագիր, պարտեզ-պարտիզան, գլուխ-գլխավոր, էշ-իշամեղու:

  • հին-հնամենի (ի – ն սղվել է)
  • բազուկ-բազկաթոռ (ուն – ն սղվել է)
  • պատիժ-պատժել (ի – ն սղվում է)
  • ողջույն-ողջունել (յ – ն սղվում է)
  • աշխույժ-աշխուժություն (յ – ն սղվում է)
  • մատյան-մատենագիր (յա — ե)
  • պարտեզ-պարտիզան (ե — ի)
  • գլուխ-գլխավոր (ու — ն սղվել է)
  • էշ-իշամեղու (է — ի)

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ, սիրտ, կույր, ճահիճ, ալյուր, կեզ, ատամնաբույժ

  • բուրդ — բրդյա (ու — ն սղվում է)
  • սիրտ — սրտանց (ի — ն սղվում է)
  • կույր — կուրորեն (յ — ն սղվում է)
  • ճահիճ — ճահճացած (ի — ն սղվում է)
  • ալյուր — ալրաղաց (յուր — ը սղվում է)
  • կեզ — կիզիչ (ե — ի)
  • ատամնաբույժ — ատամնաբուժարան (յ — ն սղվում է)

բ) վիշտ, թույլ, ծնունդ, հաշիվ, արթուն, հույն, տույժ

  • վիշտ — վշտորեն (ի — ն սղվում է)
  • թույլ — թուլացած (յ — ն սղվում է)
  • ծնունդ — ծննդյան (ու — ն սղվում է)
  • հաշիվ — հաշվեպահ (ի — ն սղվում է)
  • արթուն — արթնություն (ու — ն սղվում է)
  • հույն — Հունաստան (յ — ն սղվում է)
  • տույժ — տուժորեն (յ — ն սղվում է)

3.Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

ձնծաղիկ, թխահեր, սառցահատ, երգչախումբ, կիսել, ըմպանակ, մեղվապահ, հունական, կղզյակ:

  • ձնծաղիկ — ձյուն
  • թխահեր — թուխ
  • սառցահատ — սառույց
  • երգչախումբ — երգիչ
  • կիսել — կես
  • ըմպանակ — ըմպել
  • մեղվապահ — մեղու
  • հունական — հույն
  • կղզյակ — կղզի

4.Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնցում կան հնչյունափոխված արմատներ. վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։
Գրադարան, մայրուղի, կատվազգի, զարդանախշ, գլխապտույտ, խնձորենի,
լեզվաոճական, երկաթապատ, շինարարական, լուսանկար, գյուղամեջ, մայթեզր,
կուտակել, բառիմաստ, ջրապտույտ, տուֆակերտ, սրբապատկեր, ուղղաձիգ։

  • գրադարան — գիր
  • կատվազգի — կատու
  • գլխապտույտ — գլուխ
  • շինարարական — շինել
  • լուսանկար — լույս
  • ջրապտույտ — ջուր
  • սրբապատկեր — սուրբ
  • ուղղաձիգ — ուղիղ

Է(ե) ձայնավորի հնչյունափոխությունը


1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Հովհաննես-Հովհաննիսյան, անեծք-անիծել, դեմ-դիմանկար, վրեժ-վրիժառու, վեպ-վիպասան

  • Հովհաննես-Հովհաննիսյան (ե — ի)
  • անեծք-անիծել (ե — ի; ք — ն սղվել է)
  • դեմ-դիմանկար (ե — ի)
  • վրեժ-վրիժառու (ե — ի)
  • վեպ-վիպասան (ե — ի)

2. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը: Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ

Ծաղիկ+ա+ձոր, շեկ+ա+հեր, վեմ+ա+փոր, մեգ+ա+պատ, գես+աստղ, սեր+առատ, հանդես+ություն, պատվեր+ա+տու, բնագետ+ություն, հրավեր+ա+տոմս:

  • ծաղիկ+ա+ձոր — ծաղկաձոր
  • շեկ+ա+հեր — շեկահեր
  • վեմ+ա+փոր — վիմափոր
  • մեգ+ա+պատ — միգապատ
  • գես+աստղ — գիսաստղ
  • սեր+առատ — սիրառատ
  • հանդես+ություն — հանդիսություն
  • պատվեր+ա+տու — պատվիրատու
  • բնագետ+ություն — բնագիտություն
  • հրավեր+ա+տոմս — հրավիրատոմս

3. Վեճ, նվեր, տեր, մեջ, գեր արմատներից 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն:

  • վեճ — վիճելի, վիճաբանում
  • նվեր — նվիրական, նվիրաբերել
  • տեր — տիրակալ, տիար
  • մեջ — միջին, միջադեպ
  • գեր — գիրանալ, գիրացնել

4. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

Գեր (անալ), կես (ատ), հայրենասեր (ություն), մեգ (ապատ), էշ (ատեր), պարտեզ (պան), զեն (ակիր), հրավեր (ատոմս), էշ (այծյամ), գրագետ (ություն), տեր (անալ), վեպ (ագիր):

  • Գեր (անալ) — գիրանալ
  • կես (ատ) — կիսատ
  • հայրենասեր (ություն) — հայրենասիրություն
  • մեգ (ապատ) — միգապատ
  • էշ (ատեր) — իշատեր
  • պարտեզ (պան) — պարտիզպան
  • զեն (ակիր) — զինակիր
  • հրավեր (ատոմս) — հրավիրատոմս
  • էշ (այծյամ) — իշատյամ
  • գրագետ (ություն) — գրագիտություն
  • տեր (անալ) — տիրանալ
  • վեպ (ագիր) — վիպագիր

5. Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

դիզել, կիսամուշտակ, վիպական, իջևանել, պատվիրել, սիրալիր, իջվածք, տիրական, սիզավետ, զինել:

  • դիզել — դեզ
  • կիսամուշտակ — կես մուշտակ
  • վիպական — վեպ
  • իջևանել — իջնել
  • պատվիրել — պատվեր
  • սիրալիր — սեր
  • իջվածք — իջնել
  • տիրական — տեր
  • սիզավետ — սեզ
  • զինել — զենք

ի ձայնավորի հնչյունափոխությունը


1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Սարգիս-Սարգսյան, միրգ-մրգատու, ջիղ-ջղային, կաղին-կաղնի, որդի-որդյակ, կռիվ-կռվել, խիղճ-խղճալ, կծիկ-կծկել, մահիճ-մահճակալ, կոշիկ-կոշկեղեն, նկարիչ-նկարչությու, կղզի-կղզյակ

  • Սարգիս-Սարգսյան (ի — ն սղվել է)
  • միրգ-մրգատու (ի — ն սղվել է)
  • ջիղ-ջղային (ի — ն սղվել է)
  • կաղին-կաղնի (ի — ն սղվել է)
  • որդի-որդյակ (ի — յ)
  • կռիվ-կռվել (ի — ն սղվել է)
  • խիղճ-խղճալ (ի — ն սղվել է)
  • կծիկ-կծկել (ի — ն սղվել է)
  • մահիճ-մահճակալ (ի — ն սղվել է)
  • կոշիկ-կոշկեղեն (ի — ն սղվել է)
  • նկարիչ-նկարչությու (ի — ն սղվել է)
  • կղզի-կղզյակ (ի — յ)

2. Տրված բառերը տեղադրիր տրված շարքերում՝

ի-ն սղվել է (չի արտասանվում)-Մկրտչյան, վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, կնքել, վրձնահարված, նկարչական, կարմրավուն

ի-ն դարձել է ը, որը չի գրվում-Նարնջագույն, մրրկածուփ, բժշկական, սկզբնակետ, սրտամորմոք

Մկրտչյան, նարնջագույն, վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, բժշկական, սկզբնակետ, կնքել, վրձնահարված, նկարչական, սրտամորմոք, կարմրավուն:


3. Բառերը տեղադրիր համապատասխան շարքերում՝

որդյակ, քաղաքացիություն, տարեվերջ, աղավնյակ, ուղենիշ, գերություն, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, ոսկերիզ, փոշոտ, բարություն, բարեպաշտ, ուղեգորգ, թշնամանալ, փոշեծածկ, կենդանություն, կղզիանալ, այգեպան, տարեդարձ, որդեգրել:

Բառավերջի ի-ն

ա) Դարձել է ե-տարեվերջ, ուղենիշ, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, ոսկերիզ, բարեպաշտ, ուղեգորգ, փոշեծածկ, այգեպան, տարեդարձ, որդեգրել

բ) Ընկել է-գերություն, փոշոտ, բարություն, թշնամանալ, կենդանություն

գ) դարձել է յ-որդյակ, աղավնյակ

դ) պահպանվել է-քաղաքացիություն, կղզիանալ


4.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

Թիվ (նշան), գին(ցուցակ), ուղի(գիր), միս(գործ), գարի(հաց), ծաղիկ(թերթ), դեղին(մորթ), խնդիր(գիրք), սիրտ(ցավ), բարի(կամ), այգի(պան), հոգի(ակ), երկիր(բան):

  • Թիվ (նշան) — թվանշան
  • գին(ցուցակ) — գնեցուցակ
  • ուղի(գիր) — ուղեգիր
  • միս(գործ) — մսագործ
  • գարի(հաց) — գարեհաց
  • ծաղիկ(թերթ) — ծաղկաթերթ
  • դեղին(մորթ) — դեղնամորթ
  • խնդիր(գիրք) — խնթրագիրք
  • սիրտ(ցավ) — սրտացավ
  • բարի(կամ) — բարեկամ
  • այգի(պան) — այգեպան
  • հոգի(ակ) — հոգյակ
  • երկիր(բան) — երկրաբան

Ու ձայնավորի հնչյունափոխությունը


1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

մուր-մրոտ, մեղու-մեղվաբույծ, նուռ-նռնենի, առու-առվակ, աղմուկ-աղմկել, սուր-սրամարտ, ծուխ-ծխախոտ, ածուխ-ածխահանք, մասուր-մասրենի, բլուր-բլրակ, թթու-թթվաշ, ապուշ-ապշել:

  • մուր-մրոտ (ու — ն սղվել է)
  • մեղու-մեղվաբույծ (ու — վ)
  • նուռ-նռնենի (ու — ն սղվել է)
  • առու-առվակ (ու — վ)
  • աղմուկ-աղմկել (ու — ն սղվել է)
  • սուր-սրամարտ (ու — ն սղվել է)
  • ծուխ-ծխախոտ (ու — ն սղվել է)
  • ածուխ-ածխահանք (ու — ն սղվել է)
  • մասուր-մասրենի (ու — ն սղվել է)
  • բլուր-բլրակ (ու — ն սղվել է)
  • թթու-թթվաշ (ու — վ)
  • ապուշ-ապշել (ու — ն սղվել է)

2. Տրված բառերից յուրաքանչյուրով 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝

լուռ, սուտ, ջուր, հուր, մութ, ձուկ, տուն, սուրբ:

3. Հետևյալ բառակապակցությունների դիմաց համապատասխան բառեր գրիր: Օրինակ՝ հրդեհ հանգցնող-հրշեջ

լուր բերող, սուտ խոսող, ձուկ որսացող, տունը պահող, ծուխը տնից հեռացնող, ջուր կրող, հաճախ լուռ մնացող, թթի ծառ, լեզվի մասնագետ, ձվի ձև ունեցող:

4. Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչի անհնչյունափոխ ձևը: Օրինակ՝ ծաղկաբույլ-ծաղիկ:

մտամոլոր, վիրաբույժ, զինագործ, ըմպանակ, գրադարակ, երկնասույզ, լծկան, սրընթաց, կիսալուսին, մրրկահույզ, բուսաբան:

5. Շարքերից ընտրիր իմաստով մոտ բառերը՝

ա) ջրել, մթնել, գլխավորել, ամրանալ, խորհրդածել, ապշել

բ) զարմանալ, մտորել, խավարել, պնդանալ, ոռոգել, առաջնորդել

6. Որոշիր, թե ինչ հնչյունափոխության է ենթարկվել ու ձայնավորը հետևյալ բառերում, գրիր տրված օրինակի պես՝
Օրինակ՝ ցրտահար-ցուրտ (ու-ը)

ցրտահար, գլխային, գարնանային, լեզվակ, ձվակեր, գնդաձև, շնչավոր, նռնենի, խորհրդավոր, շրթնային, բրդատու, նրբագեղմ, ամրացնել, թթվել, առվահան, կատվախաղ, լծկան, ձկներ:

7. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

կուրծք(վանդակ), ջուր(աման), շուրջ(գիծ), միս(գործ), ուրու(ական), տունկ(արան), մածուն(աման), չու(ցուցակ), սնունդ(մթերք):

Գաղտնավանկի ը ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝

մեղր-Մեղրաձոր, մանր-մանրամասն, համր-համրություն, խառն-խառնիխուռն, ազդր-ազդրամիս, թանձր-թանձրանալ

2. Տրված բառերից յուրաքանչյուրով 1-2 բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝

աստղ, կարծր, փոքր, կայսր, քաղցր

Յա, ույ երկհնչյունների հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝

հավիտյան-հավիտենական, սենյակ-սենեկազգեստ, առօրյա-առօրեակամ, հնամյա-հնամենի, պատանյա-պատանեկիկ:

2. Տրված մասերը միացնելով բառեր կազմիր:

վայրկյան+ցույց, կատարյալ+ություն, մատյան+գիր, առաքյալ+ական, հեծյալ+զոր, ատյան+կալ:

3. Հետևյալ բառերից 2-ական բառ կազմիր այնպես, որ ույ երկհնչյունը փոխվի ու-ի՝

Զրույց, ցույց, գույն, հույս, հրապույր, լույս, բույր:

4.Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

լուսավոր, բուրաստան, բուսական, մատուցել, զգուշություն, հուսալից, թունավոր, գունեղ, կապտություն, սառցարան, համբուրել, ողջունել, կուտակել, կառուցում, զեկուցում, անասնաբուծություն:

5.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

կառույց(պատել), բույս(բան), հույս(տու), լույս(բեր), զեկույց(գիր), հրապույր(իչ), գույն(վառ), սառույց(պատ)

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы