- Ինչ է իրենից ենթադրում բացասական էմոցիա
Կարծում եմ, որ այս հարցին գոնե մոտավորապես պատասխանելու համար պետք է նախ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում բացասական երևույթը, քանզի դա բոլորովին հարաբերական է, և եթե չկա կետ՝ որը բաժանում է դրականը բացասականից՝ թեկուզ ո’չ կտրուկ, ապա չկա այդ հասկացողությունը։ Այս դեպքում կարելի է ենթադրել, որ կետի չափանիշերը մոտավորապես ձևավորված են յուրաքանչյուր մարդու մոտ, և առաջանում է մեկ ուրիշ հարց, թե ո՞նց է համարվում, որ մի բան ավելի դրական է, քան մյուսը, եթե խոսքը գնում է էմոցիաների մասին կարելի է մեկնաբանել, որ յուրաքանչյուր էմոցիա ունի իր տատանումը (վիբռացիա), և ավելի բարձր տատանումը կարելի է համարել ավելի դրական էմոցիա։ Շրջակա միջավայրի տատանումները նունպես ազդում և ստեղծում են էմոցիա, ինչպես այլ շատ ուրիշ բաներ։
- Որն է պատճառը,որ մեր հասարակությունում մարդկանց մեծ մասը չի փորձում երկարաժամկետ աշխատել,հասկանալ,վերլուծել,պարզաբանել իր էմոցիաները
Այս հարցի պատասխանը հստակ չէ, մանավանդ որ նույն հասարակության մեծ մասը նույնիսկ հավանաբար չի մտածել այդ ուղությամբ, չնայած դա կարելի է հենց պատասխան համարել։ Չնայած դա կախված է նաև տհաճ էմոցիաներից խուսափելուց։
- մաքուր և կեղտոտ էմոցիաներ,որոնք են դրանք: Բացատրեք:
Դե, երևի կեղտոտ էմոցիաներ հասկացությունը կարելի է նկարագրել որպես ոչ բնական էմոցիա՝ էմոցիա որը ստեղծել է մարդը ուրիշից խուսափելու համար, սակայն նախորդի ազդեցությունը դեռ մնացել է։ Մոտավորապես անհաջող ինքնախաբեության նման բան։
Բացասական էմոցիաներից կարելի է օգտակար խորհուրդ քաղել ինչպես մնացած ամենինչից, պարզապես պետք է սանձել և ստիպել, որ այն աշխատի քո օգտին, այլ ոջթէ հակառակը, ուրիշ կերպ կառավարել էմոցիաները։
- Կարդալով նյութը վերլուծեք այնուհետև ներկայացրեք դասի ժամանակ
Оставьте комментарий