
Չորրորդ դարում Պարսկաստանն ու Հայաստանը պատերազմում էին։ Պարսկաստանի Շապուհ արքան ուզում էր Հայաստանին վերցնել իր տիրապետության տակ և կանչում է իր մոտ Հայաստանի Արշակ թագավորին։ Արշակը մեկնելով Պարսկաստան, տեսնում է, որ իրեն չեն դիմավորում թագավորին վայել։ Շապուհը Արշակին համոզում է, որ Հայաստանը չի կարող կռվել Պարսկաստանի դեմ և պետք է, որ մտնի նրա տիրապետության տակ։ Արշակը՝ չունենալով այլ տարբերակ, համաձայնություն է տալիս։ Շապուհ թագավորը՝ կասկածելով համաձայնության իրականությունը, դիմում է աստղագուշակներին և աստղահամարներին պարզելու, թե արդյո՞ք համաձայն էր Արշակ արքան իրենց հետ։ Նրանք լցնում են հայկական և պարսկական հող, ապա նորից են հրավիրում Արշակ թագավորին իրենց մոտ, ու զրույցի ընթացքում, երբ նրանք քայլում են հայկական հողի վրա Արշակը զգաստանում է և ավելի խիզախ խոսելով ասում է, որ Հայաստանի չի պատրաստվում կախված լինել Պարսկաստանից, իսկ պարսկական հողի վրայով քայլելիս համաձայնվում է պարսից թագավորի առաջարկներին։ Շապուհը ցանկանում է ևս մեկ անգամ ստուգել , և այս անգամ հրավիրում է հայոց թագավորին խնջույքի ու տեղ է տալիս ծառաների մոտ, սակայն հայկական հողի վրա։ Արշակ արքան կրկին վստահ խոսելով պնդում է, որ Հայաստանը չի պատրաստվում անցնել պարսիկների տիրապետության տակ, և Շապուհը՝ տեսնելով դա, կալանավորում է Արշակին թագավորին։
Оставьте комментарий