
Նախաբան
Սասնա ծռեր, Սասունցի Դավիթ, կամ օրինակ Մհերի դուռը։ Այդպես է կոչվում մեր Հայկական էպոսը կամ դյութազնավեպը։ Բավականին հագեցած է ամենատարբեր թեմաներով, և անսահման տեղեկությունների աղբյուր կարող է դառնալ փնտրողների համար, նաև Սասնա Ծռեր էպոսը շատ հեքիաթների նախահայրն է։ Էպոսի տեքստում երևում է Սասնա տոհմը, որից նշված է չորս սերունդ, և գիրքը բաղկացած է չորս մասից։ Առաջինը Սանասարն ու Բաղդասարն են՝ ովքեր ծնվում են Ծովինարից, ապա Սանասարի սերունդը շարունակվում է՝ Առյուծ Մհերով, Ցռան Վերգոյով և Ձենով Օհանով, Առյուծ Մհերի որդին Սասունցի Դավիթն է, ում անունով են ամենից հաճախ կոչում մեր դյութազնավեպը, իսկ նրա որդին Փոքր Մհերն է՝ ով փակվում է ագռավաքարի մեջ։
Հավաքական էպոսի տպագրում
Սասնա ծռերը բերնեբերան փոխանցվել է անհիշելի ժամանակներից պատմությունների և երգեցողության տեսքով։ Մինչև 1873թ․ — ին Էպոսը գրի է առնվել բանահավաք Գարեգին Սրվանձտյանցի կողմից, նա գրի է առել Արևմտյան Հայաստանի Մուշ գավառի Գրբո անունով մի բանասածից։ 1874թ․ — ին էպոսը ավելի հայտնի դարձավ Կոնստանդնապոլիսում։ 1886թ․ — ին էջմիածնում Մանուկ Աբովյանը Նախո քեռուց գրի է առնում երկրորդ պատումը։ Որից հետո ավելի ակտիվ տարածում է ունենում Հայկական դյութազնավեպը, և հավաքագրվել են մյուս բոլոր ճյուղերն ու առանձին մասեր։ Սանասար և Բաղդասար ճյուղը կազմում է Աբեղյանը, Մեծ Մհեր և Սասունցի Դավիթ ճյուղերը Աբովը իսկ Փոքր Մհերի ճյուղը Ղանալանյանը, այսպիսով 1939թ․ — ին տպագրվել է հավաքական Էպոսը։
Կան նաև այլ շատ այլ գրքերի տարբերակներ։ Նաև հայտնի է Հովհանես Թումանյանի Սասունցի Դավիթի բանաստեղծական մշակումը։
Նաև Սասնա ծռեր դյութազնավեպը մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ։
Оставьте комментарий