Շարայի լեռ (նախապատրաստական նյութ)

105703449_588672568503291_501666792884947436_n

Մայիսի 19 — ին մենք ուղևորվում ենք Շարայի լեռ, ընկեր Լիլիթի և ընկեր Աննայի խմբով։ Շարայի լեռ գնալու ճանապարհը ըստ google քարտեզի տևում է մեքենայով տևում է մոտավորապես 1 ժամ 21 րոպե, անցնում է Կոտայք և Արագածոտն մարզերով, ներքևում տեղադրված է ճանապարհի ուղին։

Քայլքի ճանապարհը 13 կմ․ է գնալ գալով։

Screenshot 2023-05-24 164854

Տեղանքի մասին

Ընդհանուր տեղանքը հիմնականում գտնվում է Արագածոտն մարզի հյուսիս արևմտյան ծայրամասերում, կլիման համեմատաբար Երևանին ավելի սառն է, լեռան մոտակայքում գտնվում է Բերքառատ գյուղը։

Լեռան մասին

Լեռը գտնվում է Արագածոտն և Շիրակ մարզերի սահմանին՝ Արագածի և Փամբակի լեռնաշղթայի միջև, բարձրությունը 2475մ․ է։ Ունի նաև այլ անվանումներ՝ Ղոլղաթ, Ղոլղաթ Մեծ, Գոլգաթ, Կոլգաթ, Կողգաթ, նաև կարող են անվանել Սուրբ Հովհաննես, որովհետև լեռնագագաթին գտնվում է Սուրբ Հովհաննես եկեղեցիներից մեկը։

Անհրաժեշտ պարագաներ

Ճամփորդության համար հարկավոր են՝ մի քանի շիշ ջուր, սնունդ, բժշկական պարագաներ և արևապաշտպան գլխարկ։

Եղանակը

Մայիսի 29 — ին կանխատեսվում է կիսաարևոտ եղանակ, մոտ 23º ջերմաստիճան։

Screenshot 2023-05-24 175742

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы