Կետադրական աշխատանք

Խոսրով Երկրորդը հիմնադրեց Դվին մայրաքաղաքը՝ բարձր միջնաբերդով, ատամնավոր ու բրգաշատ կրկնակի պարիսպներով, փարթամ այգիներով, մեծատարած ծառաստանով, որ կոչվում է հիմնողի անունով՝ Խոսրովի անտառ։

Փոքր անց գուսանները արդեն գտնվում էին քաղաքի հրապարակում՝ երեք կողմից շրջապատված արհեստավորների կրպակներով, չորրորդ կողմում՝ Դվինի եկեղեցին էր, իր բարձր տանիքով, գմբեթարդ տանիքով խաչը գլքին և կամարակապ ու խաչաքանդակ դռներով երկու կողքին աղբյուրեր՝ սառնորակ քաղցրահամ ջրով։

Դիմավորողներից երկրորդը քաղաքի բերդապետն էր՝ տարեց, ճաղատ և գիրուկ զորական, թրով ու զինվորական նշաններով։ Երրորդը քաղաքապետն էր՝ բարձրահասակ, սպիտակ դեմքով ու լայն ճակատով, մի հույն՝ կեղծ ժպիտով և շինծու քաղաքականությամբ։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы