Յուրահատուկ աշխատանքային օրենսգրքեր

Յուրաքանչյուր աշխատողի աշխատաժամանակի և հանգստի ժամանակի սկիզբը և ավարտը սահմանվում է գործատուի կողմից։ Աշխատավայրում Ձեր իրավունքների ու պարտականությունների մասին՝

Աշխատողը պարտավոր է աշխատել սահմանված ժամանակացույցին համապատասխան։ Գործատուն պարտավոր է ստույգ հաշվառել աշխատողի աշխատաժամանակը։

Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող գերազանցել շաբաթական 40 ժամը։ Առանձին կատեգորիայի աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում կարող է կազմել 48 ժամ։ Աշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումներով վերանալու է առանձին աշխատողների 24-ժամյա աշխատանքային օրը։ Նման աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ի տարբերություն մեզ, մի շարք ասիական երկրներում աշխատանքային շաբաթվա ժամերի քանակը չպետք է գերազանցի 60 ժամը, իսկ, օրինակ Նիդերլանդներում սահմանված է առավել կարճ աշխատաժամանակ — շաբաթեկան ընդամենը 27 ժամ։

Հայաստանում նվազագույն արձակուրդի տևողությունը 5 օրյա աշխատանքի դեպքում 20 օր է, իսկ 6 օրյա աշխատանքի դեպքում 24 օր է։ Ի տարբերությաուն մեզ, Ֆիլիպիններում տարեկան նվազագույն արձակուրդի տևողությունը ընդամենը 5 օր է։ Շատ երկրներում արձակուրդի տևողությունը կախված է աշխատանքային ստաժից։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы