Ճամփորդություն դեպի տիեզերքի թանգարան

Տիեզերքի թանգարանՆոյեմբերի 21 — ին ընկեր Գոհարի և ֆիզիկայի խմբի հետ այցելեցի տիեզերքի թանգարան։ Քաղաքային թափառումներից հետո, գտանք թանգարանը որը գտնվում էր գիտության և տեխնիկայի թանգարանի հարևանությամբ։ Այնտեղ տեսանք տիեզերքում եղած շատ սարքավորումներ, որոնցից շատերը պատրաստվել են Հայաստանում։ Ահա հիմնական ուշադրություն գրավող ցուցադրությունները։

Այնտեղ ծանոթացանք Հայաստանի մեծ գործունեությանը տիեզերական ոլորտում, և տեսանք թե ինչպես են աշխատում որոշ սարքավորումները։ Առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց Էնշտեյնի տիեզերական մարմինների կշռի ազդեցությունը ապացուցող նախագիծը՝ Վահագն Գուրզադյանի մասնակցությամբ։ Թանգարանը հիմնադրել է պրոֆեսոր Գրիգոր Գուրզադյանը, ով շատ մեծ նախագծեր է ունեցել այդ ոլորտում։

Նմուշների մանրամասները կարող եք դիտել տեսանյությում, իսկ ավելի մանրամասների համար այցելել թանգարանը։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы