<<1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում>>

  • Ո՞վ էր ղեկավարում Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում, ի՞նչ գիտեք իր մասին։

Հոկտեմբերյան հեղափոխությունը ղեկավարում էր Վլադիմիր Իլյիչ Լենինը։ Լենինը հեղափոխական, քաղաքական գործիչ էր, որի ծագման և կյանքի մասին շատ հանգամանքներ թաքցված են, սակայն նրա անվան շուրջ ձևավորված մի համընդհանուր պատկեր կա, ըստ որի նա եղել է միջին խավից, իսկ եղբոր մահապատժից հետո տարվել է հակացարական տրամադրություններով և, դառնալով մարկսիստական շարժման առաջնորդներից մեկը, ղեկավարել է Բոլշևիկյան թևը (Մենշևիկյան թևի հակառակորդ)։ 1917-ի փետրվարին Ցարի տապալումից հետո, Լենինը հեղափոխության գործում ստանձնում է գերակա դեր, ինչի արդյունքում Բոլշևիկների թևը հոկտեմբերին կարողանում է հաստատել նոր վարչակարգ։

  • Ի՞նչ է սոցիալիզմը։ Ի՞նչ է միապետությունը

Սոցիալիզմը, կամ ընկերվարությունը հասարակական սեփականության համակարգ է, որտեղ չկա մասնավոր սեփականություն և որի հիմքում ընկած է սոցիալական հավասարությունը։ Կան Սոցիալիզմի շատ տեսակներ։

  • 1917-1922 թթ․ Ռուսաստանում ծագած քաղաքացիական պատերազմում ի՞նչ ուժ հաղթեց և ինչպե՞ս

1917-ի հեղափոխության ժամանակ հաղթեցին Բոլշևիկները, ինչը սկիզբ դրեց քաղաքացիական պատերազմի, քանի որ վերջիններս ամեն գնով փորձում էին պահել իշխանությունը՝ հաշվի չառնելով, մյուս քաղաքական ուժերին։ Պայքարը ծավալվեց այսպես կոչված <<Կարմիրների>>(Բոլշևիկների) և <<Սպիտակների>>(նախկին ցարական իշխանության զինվորականության) միջև։ Արդյունքում Բոլշևիկների հաղթանակով երկրի գերակշռող մասի վրա հաստատվեց Սովետական իշխանությունը։

  • Ինչպիսի՞ էական փոփոխություններ էին առաջարկում Բոլշևիկյան կուսակցության առաջնորդները Ռուսաստանում

Կարևորագույն փոփոխությունը, որը առաջարկում էին Բոլշևիկները, դա հավասարությունն էր, աշխտավոր խավի իրավունքների և բարեկեցության ապահովումն էր։ Նրանց կարգախոսներից էր՝ <<գողացի՛ր գողացվածը>>, այսինքն առգրավել և բաժանել հասարակ, աշխատավոր ժողովրդին մասնավոր ունեցվածքը։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы