Գորտը (վերլուծություն)

0_23693_f19f257a_xlստեղծագործության հղումը

Այս ստեղծագործության սկզբում նկարագրվում են ճահճի լուսավոր գեղեցիկ տեսարանները, որտեղ լսվում են գորտերի կռկռոցները։ Սակայն հետո պարզվում է, որ դա վեճ է։ Դա արդեն խոսում է այն մասին, որ գորտերը ուշադրություն չէին դարձնում այն գեղեցկությանը, որն իրենց շրջապատում էր։ Ապա մի ինքնագոհ գորտ, իր մտովի տեսադաշտի սահմաններում, հայտարարություն է անում, որ ամեն ինչը գորտերինն է, որը այնքան է դուր գալիս մնացած գորտենին, որ նրանք դա ընդունում են նույնիսկ, երբ օձը ուտում է հայտարարություն անող գորտին։ Ամենահետաքրքիրն այն է, որ ըստ տրամաբանության, իր ասածը համընկնում է տեղի ունեցածի հետ։ Երբ օձը ուտում է հայտարարոություն անող գորտին, մյուս գորտերը մտածում են, որ օձը նույնպես գորտերին է պատկանում, որովհետև օձը գորտերին ուտում է նրա համար, որպեսզի գորտերը շատ չբազմանան և վատ չզգան դրանից։ Սակայն նույնը կարելի է դիտել օձերի տեսանկյունից։ Դա մոտավորապես այսպիսի տեսք ունի․

-Գորտերը ստեղծված են որպեսզի մենք նրանց ուտենք։

Այսպիսով ստացվում է, որ ամեն ինչ փողկապակցված է, և աշխարհը բոլորի համար է ստեղծված։ Պետք է ուշադրություն դարձնել՝ գորտի պատկերացման չափսերին։ Այդ իրավիճակից հասկանում ենք, որ արդյունքում արված հայտարարությունը կարող է կախված լինել՝ տրված տեղեկության քանակից և թեմային նայելու տեսանկյունից։ Մնացած գորտերը շատ հեշտ կառավարվող էին, երևի շատ էին կերել։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы