Կանաչ էվգլենա

GlassAnguishedAmphibian-size_restricted.gifԷվգլենան քաղցրահամ ջրամբարներում բնակվող 0,05 մմ մեծությամբ կանաչ օրգանիզմ է, որը իլիկաձև է և ունի մեկ մտրակ: Էվգլենան ցերեկը կատարում է ֆոտոսինթեզ, իսկ գիշերը սննդառում որպես հետերոտրոֆ: Համարժեք է ամեոբային շնչառությանը և արտաթորությանը: Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվող կծկողական վակուոլը շրջապատված է հավաքող խողովակներով, որոնք իրենց պարունակությունը պարբերաբար դատարկում են կծկվող վակուոլի մեջ:0-09.png

Էվգլենան ունի կարմիր լուսազգայուն աչիկ, որով կարողանում է տարբերակել լույսի առկայությունը: Էվգլենան օժտված է դրական ֆոտոտաքսիսով:

Բազմացումը

Էվգլենայի բազմացումը կատարվում է նույն կերպ՝ անսեռ եղանակով: Եթե ամեոբայի բջիջը կիսվում է պատահական սկզբունքով, ապա էվգլենան կիսվում է խիստ կանոնակարգված՝ մարմնի երկարությամբ: Կիսման արդյունքում ի հայտ են գալիս երկու դուստր բջիջներ, որոնք լրիվ նույնական են միմյանց և մայրական — նախնական բջջի հետ:

1113.png

Оставить комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы