նախագիծ Տնական թարմ հաց

Это слайд-шоу требует JavaScript.

Բաղադրատոմսը

2-3 բաժակ ալյուր, 1 ճաշի (ոչ լիքը) գդալ չոր խմորիչ և նույնքան էլ աղ: Խառնել չոր բաղադրիչները, ջուրը տաքացնել, այնքան, որ գոլից մի քիչ տաք լինի: Կամաց-կամաց ձեռքով խառնելով՝ ավելացնել ալյուրին, այնքան մինչև ստացվի ոչ պինդ, ոչ ջրիկ խմոր: Խմորը հունցելիս ավելացնել նաև 2-3 ճաշի  գդալ ձիթայուղ: Խմորը ծածկել սննդային թաղանքով, ապա փաթաթել տաք կտորով ու թողնել, որ խմորը գա: Մոտ մեկ ժամից խմորը տակն ու վրա անել, ապա նորից թողնել: Մեկ ժամից բացել, ձևավորել մատնաքաշի տեսքով և թխել նախապես տաքացրած ջեռոցում: Կարևոր է, որ ձևավորելիս ձեռքերը թաց լինեն, ինչի շնորհիվ խմորը ձեռքերին չի կպչի, իսկ պատրաստի հացերը թեթև փայլ կունենան:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы