Հունվարի 13

Եկա դպրոց, առաջին ժամը պետք է կաթից պանիր պատրաստեինք, մեր հետ եին նաև քոլեջի երկրորդ կուրսի ուսանողները: Պանրի պատրաստումը տևեց գրեթե 3 դասաժամ: Դրանից հետո պետք է լիներ մետաքսագործություն, բայց չարեցինք ուսուցչուհու բացակայության պատճառով: Հետո մարմնամարզության դասն էր, սակայն ես այն նույնպես չարեցի, որովհետև համազգեստ չէի բերել:

Ինչպես պատրաստեցինք պանիրը

Պանիր պատրաստելու համար մեզ պետք էր՝ կաթ, թթվասեր և ձու:

Սկզբում լցրեցինք կաթը տարայի մեջ և դրեցինք եռալու: Ապա վերցրեցինք թթվասերը և ձուն և խառնեցինք այնքան, մինչև ստացանք համասեռ զանգված: Սպասեցինք մինչև կաթը եռա և խարնորդը լցրեցինք կաթի մեջ, ապա սկսեցինք խառնել ստացվածը, այնքան ժամանակ մինչև կաթը կտրվի: Այդ ամենը անելուց հետո վերցրեցինք տարա, վրան դրեցինք մաղ, իսկ մաղի վրա կտոր, և ստացված զանգվածը լցրեցինք կտորի վրա: Ապա մեր պանիրը փաթատեցինք կտորով և թողեցինք, որ քամվի:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы