«Հաղորդակցման բանալիները» նախագիծը ընդդեմ Կորոնավիրուսի

maxresdefault-w553

  • «Ինչպես ենք միմյանց ողջունում»
  • «Ինչպես ենք միմյանց հրաժեշտ տալիս»,
  • «Ինչպես ենք միմյանց շնորհակալություն հայտնում»

Без названия

Ինչպես հայտնի և ընդունված է մեր երկրում, հարազատ մարդիկ, և ոչ միայն, միմյանց ողջունելիս, հրաժեշտ տալիս և շնորհակալություն հայտնելիս, գրկախառնվում և համբուրվում են: Մարդիկ միմյանց ողջունելիս և հրաժեշտ տալիս նաև ձեռք են սեղմում: Այդ բոլոր սովորությունները մեզ են փոխանցվել եվրոպական երկրներից, այնինչ մենք՝ հայերս, հնում ունեցել ենք միմյանց հետ հաղորդակցման այլ մշակույթ: Տղամարդիկ գլուխ են խոնարհել և աջը դրել են կրծքին՝ դրանով արտահայտելով իրենց հարգանքը դիմացինի նկատմամբ: Այդպես է եղել մյուս հին մշակույթ ունեցող շատ երկրներում, հատկապես արևելյան: 5b7f8c7cdb233fe4d57c4d40a554e9564805949e_hqԳլուխ խոնարհելու երևույթը ստիպում է, անկախ ամեն ինչից, հարգանք ցուցաբերել, ինչը նպաստում է հաղորդակցվողների դրական  տրամադրվածության միմյանց հանդեպ: Այդպիսի մոտեցումը ճիշտ է նաև հիգիենայի տեսակետից, քանի որ շատ վիրուսներ փոխանցվում են միայն ֆիզիկական կոնտակտի դեպքում: Այստեղից հետևում է, որ մեր օրերում ևս պետք է ձգտել խուսափել ձեռք սեղմելուց, համբուրվելուց և գրկախառնվելուց, քանի որ, ցավոք սրտի, հիմա վիրուսները մեծ տարածում ունեն, հատկապես այնպիսի վտանգավոր վիրուսները, ինչպիսին է կորոնավիրուսը:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы