Այցելություն Գիտության և տեխնիկայի թանգարան

17.01.2020-ին մենք մեր դպրոցական ջոկատով գնացինք ճամփորդության: Սկզբում մենք այցելեցինք Գիտության և Տեխնիկայի թանգարան:

IMG_4784

Այնտեղ մենք տեսանք հին սառնարան, որը մինչև օրս աշխատում է:

Թանգարանում ցուցադրված բոլոր նմուշները ստեղծված էին Սովետական Հայաստանում, կամ հայ գիտնականների մտքի արդյունք էին: 

Իմաիցանք, որ Հայաստանում սառնարանների արտադրությունը սկսվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հայաստանում շատ գործարաններ նախկինում ռազմատեխնիկա արտադրող գործարաններ էին եղել: Իմացանք, որ ժամանակին գիտնականները պլանավորում էին էլեկտրոմոբիլներ ստեղծել մեր «Երազ» ավտոմեքենայի համան վրա:

Թանգարանում ցուցադրված էին երեք սերնդի համակարգիչների լուսանկարներ և դետալներ:

Առաջին սերնդի համակարգիչը, դա հսկա պահարանի պես մի բան էր, որը պարունակում էր հազարավոր լամպեր: Աշխատանքի ընթացքում աշխատողը իր կողքին ունենում էր լամպերի մի ամբողջ տուփ և պատրաստ էր ամեն պահի փոխել փչացած լամպերը: Այդ լամպերը բավականին հաճախ էին փչանում: Առաջին համակարգիչների գլխավոր դերն էր հաշվարկներ անելը:

Թանգարանում տեսանք Արագածի վրա մինչև օրս մնացած, բայց հիմա չգործող, հսկա ալեհավաքի մանրակերտ: Նաև ցուցադրված էին Հայաստանում արտադրված շատ սարքեր:

Безымянный

Ափսոս, որ հասցրեցինք դիտել միայն ցուցադրության մի մասը, քանի որ մոտենում էր ֆիլմ դիտելու ժամանակը, և մենք շտապեցինք կինոթատրոն:

Եվ այպես օրը հետաքրքիր և հագեցած անցավ:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы