Աշնանային արձակուրդ

IMG_20191027_143740

Աշնանային հանգստին ես մեկնել էի Գետազատ գյուղը: Այնտեղ ապրում է հորեղբայրս իր ընտանիքով: Ես ու քույրս երեք օր անցկացրեցինք իրենց տանը: Ավելի ճիշտ կլինի ասել, գիշերեցինք իրենց տանը, քանի որ ցերեկները մենք գրեթե միշտ դրսում էինք: Զանազան  խաղեր էինք հորինում ու խաղում քույրերիս հետ: Ծառ էինք բարձրանում, պարում ու երգում էինք: 

Խաղերից էին օրինակ՝ «Նապաստակներն ու գայլերը»: Այդ խաղը մենք խաղում էինք ֆուտբոլի դաշտում, երկու թիմերից յուրաքանչյուրը իր ցանցն էր ընտրում ու հակառակորդի անդամներին պետք է բռներ ու տաներ իր ցանցը: Մեկ այլ խաղ էր «բառերով խաղը», երբ մենք թղթիկների վրա բառեր էինք գրում ու, քաշելով մի թղթիկ, յուրաքանչյուրս պետք է առանց խոսքերի ցույց տար այն ինչ գրված էր: Մի խոսքով գյուղում շատ ուրախ ու հավես էր: 

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы