Արքիմեդի լեգենդ

Թագավորը պատվիրեց նոր թագ պատրաստել, դարբինին տվեց ոսկի, որպես նյութ։ Երբ դարբինը պատրաստեց թագը, թագավորի մոտ կասկածանք առաջացավ, որ դարբինը խառնել է արծաթ որպեսզի ոսկու մի մասը իրեն պահի։ Թագավորը կանչեց Արքիմեդին, և ասաց, որ առանց վնասելու իմանա, թէ մաքու՞ր է արդյուք ոսկին։ Արքիմեդը երկար ժամանակ չէր հասկանում, ինչպես գտներ ոսկու մաքրությունը։ Մի օր նա լոգանք ընդունելիս նկատեց, որ երբ մտնում է ջրի մեջ, որոշակի ջրի մասը թափվում է, և գոռաց՝ էվրիկա։ Նա գիտեր, որ ոսկու և արծաթի խտությունները տարբեր են, այդ թվում ծանրությունները նույնպես․ իրեն մնում է միայն իմանալ թագի ծավալը և դրանում նրան օգնեց հենց ջուրը։ Նա թագը մցրեց ջրի մեջ, և ջրի մակարդակը բարձրացավ թագի ծավալի չափով, ապա վերցրեց նույնքան ոսկի ու կշռեց այն, ապա կշռեց թագը, և քանի որ քաշերը շատ տարբեր էին, իսկ ծավալը նույնը ապա թագը մաքուր ոսկուց չէ։ Պարզվեց, որ թագավորի կասկածանքը ճշմարիտ էր։ Սակայն Արքիմեդը հանգիստ չէր մնում և սկսեց մտածել, թե ինչու՞ են մարմինները լողում ջրի վրա։ Հետագայում պարզեց, որ գոյություն ունի ուժ, որը մարմիններին բրդում է վերև, մարմնի ծավալով ջրի ծանրության ուժին հավասար․ այդ պատճառով են ջրից թեթև մարմինները լողում մակերևույթին, իսկ ջրից ծանր մարմինները խորտակվում։ Այսպիսով բացահայտվեց Արքիմեդի ուժը, որը մենք հաշվում ենք Fa=pgV բանաձևով։

Արքիմեդի ուժ

Հետաքրքիր է իմանալ ինչու են մարմինները լողում ջրի վրա, և ես իմացա արքիմեդյան ուժի մասին։

Պարզվում է արքիմեդի ուժը այն ուժն է որը ջրում գտնվող մարմիններին մղղում է դեպի վեր, և որի շնորհիվ որոշ մարմիններ լողում են ջրի մակերևույթի վրա։ Արքիմեդի ուժը հավասար մարմնի արտավղած հեղուկի կշռին։

Այստեղից ես հասկացա, թե ինչի համար են նավերի ներսը մեծամասնությամբ դատարկ անում, որպեսզի ծավալը գերազանցի ծանրությանը, և նույն ծավալով ջորը ավելի ծանր լինի քան հենց նավը, և դրա շնորհիվ նավը լողում է ջրի մակերևույթի վրա։

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы