Մայիսի 19 — ին մենք ուղևորվում ենք Շարայի լեռ, ընկեր Լիլիթի և ընկեր Աննայի խմբով։ Շարայի լեռ գնալու ճանապարհը ըստ google քարտեզի տևում է մեքենայով տևում է մոտավորապես 1 ժամ 21 րոպե, անցնում է Կոտայք և Արագածոտն մարզերով, ներքևում տեղադրված է ճանապարհի ուղին։
Քայլքի ճանապարհը 13 կմ․ է գնալ գալով։
Տեղանքի մասին
Ընդհանուր տեղանքը հիմնականում գտնվում է Արագածոտն մարզի հյուսիս արևմտյան ծայրամասերում, կլիման համեմատաբար Երևանին ավելի սառն է, լեռան մոտակայքում գտնվում է Բերքառատ գյուղը։
Լեռան մասին
Լեռը գտնվում է Արագածոտն և Շիրակ մարզերի սահմանին՝ Արագածի և Փամբակի լեռնաշղթայի միջև, բարձրությունը 2475մ․ է։ Ունի նաև այլ անվանումներ՝ Ղոլղաթ, Ղոլղաթ Մեծ, Գոլգաթ, Կոլգաթ, Կողգաթ, նաև կարող են անվանել Սուրբ Հովհաննես, որովհետև լեռնագագաթին գտնվում է Սուրբ Հովհաննես եկեղեցիներից մեկը։
Անհրաժեշտ պարագաներ
Ճամփորդության համար հարկավոր են՝ մի քանի շիշ ջուր, սնունդ, բժշկական պարագաներ և արևապաշտպան գլխարկ։
Եղանակը
Մայիսի 29 — ին կանխատեսվում է կիսաարևոտ եղանակ, մոտ 23º ջերմաստիճան։