- Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը, թվարկեք մակրո-, միկրո-, ուլտրատարրերը….
Կենդանի օրգանիզմներում միշտ առկա են 4 հիմնական տարր՝ ածխածին, թթվածին, ազոտ և ջրածին։ Ածխածինը կենդանի օրգանիզմում կազմում է մոտավորապես 19,4% — ը։ Թթվածինը և ջրածինը առկա են գրեթե բոլոր օրգանական միացություններում:
Միկրո տարրեր՝ երկաթ, պղինձ, սելեն, յոդ, քրոմ, ցինկ, ֆտոր, մանգան, կոբալտ, մոլիբդեն, սիլիցիում, բրոմ, վանադիում, բոր:
Մակրոտարրեր՝ թթվածին, ջրածին, ածխածին, ազոտ, երկաթ, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ծծումբ, մագնեզիում, նատրիում, քլոր և այլն:
Ուլտրաէլեմենտներ՝ կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, նատրիում, կալիում, քլորիդ և ծծումբ։
- Որքա՞ն է մակրոտարրերի՝ C, H, O, N, P, S պարունակությունը կենդանի օրգանիզմում ըստ զանգվածի ( %).
1) 24 % 2) 76 % 3)97 % 4) 62%
- Որքա՞ն է կենսական տարրերի` մակրո տարրերի կարգաթվերի գումարը.
1) 31 2) 92 3) 53 4) 48
- Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց զանգվածային բաժնի նվազման.
1) ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
2) ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
3) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
4) սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
- Որո՞նք են բաց թողած բառերը.
Վիտամինները _________________ նյութեր են, որոնք _______________ քանակներով ներմուծվում են օրգանիզմ, մասնակցում են __________________________ռեակցիաների իրականացմանը և պահպանում կենդանի օրգանիզմներում կենսունակությունը.
1) սննդային, մեծ, կենսաբանական 3) սննդային, փոքր, կենսաքիմիական
2) ոչ սննդային, փոքր, կենսաքիմիական 4) սննդային, մեծ, կենսաքիմիական
- Որո՞նք են բաց թողած բառակապակցությունները.
Վերքերը 3%-անոց ջրածնի պերօքսիդով մշակելիս այն փրփրում է, քանի որ ____________ազդեցությամբ ջրածնի պերօքսիդը քայքայվում է անջատելով_____________:
1) կատալազ ֆերմենտի, ատոմային ջրածին
2) ուրեազ ֆերմենտի, ատոմային թթվածին
3) ուրեազ ֆերմենտի, ատոմային ջրածին
4) կատալազ ֆերմենտի, ատոմային թթվածին
- Որո՞նք են բաց թողած բառերը.
Փոքր չափաբաժնով թմրանյութերն ունեն_________ազդեցություն, մեծ քանակով թմրանյութերն ազդում են որպես ____________միջոց, իսկ առավել մեծ քանակներով թմրանյութերն ազդում են որպես_______:
1) ընկճող, ուրախացնող, խթանիչ 3) խթանիչ, ընկճող, թույն
2) ընկճող , խթանիչ, թույն 4) ընկճող, ակտիվացնող, դեղամիջոց
- Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը, գրեք նրա բաղադրությունը…
- Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում…
Անօրգանականները՝ ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ջուր, սնդիկ…
Օրգանականներ՝ ճարպեր, ածխաջրեր, սպիտակուցներ․․․